Նման “մտահոգներին” մի՞թե դժվար է հասկանալ, որ․․․ Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը համացանցում լայն տարածում գտած երեխաների նկարի մասին

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Նման «մտահոգներն» ի՞նչ են առաջարկում մեր ժիր բալիկները իրար շալակ թռնեն, իրար քիթ մտնեն եւ վիրուսները անխնա տարածե՞ն․ Ստյոպա Սաֆարյանը՝ երեկվա ամենաքննարկված նկարի մասին Ինչպես հասկացա, այս նկարը բուռն քննարկման առարկա է դարձել։ Կարդում ես ու ուզում հասկանալ, թե հայ մայրերից այդ որ մեկը չգիտի, որ մանկապարտեզից դպրոց եկած երեխան դեռ շարք չի կարող կանգնել,

կամ միմյանցից 1.5 մետր հեռավորություն պահել։ Որ լիքը երեխաներ նույնպես ուղեկցող հիվանդություններ ունեն, որոնք վիրուսից պաշտպանվելու անհրաժեշտություն ունեն. բոլորը չէ, որ առողջ են ծնվել ու ունեցած հիվանդությամբ վիրուսների համար նույնքան խո ցելի խումբ են, որքան բոլոր երեխաների տանը եղած տարեցները։ Ու արդյոք դժվար է հասկանալ, որ բոլոր

խո ցելիները՝ մանուկից մինչև տարեցներ, առողջներից, բարձր իմունիտետով ու հիվանդությունն ասիմպտոմ տանող բալիկներից ու մարդկանցից պաշտպանության կարիք ունեն։Այո, մոլորակն ու մենք լավագույն ժամանակները չենք ապրում, սա էլ լավագույն նկարը չէ։ Սակայն մանուկների համար նման «մտահոգներն»

ինչ են առաջարկում՝ մեր ժիր բալիկները իրար շալակ թռնեն, իրար քիթ մտնեն ու վիրուսները անխնա տարածե՞ն։ Լրացում եւ հետգրություն. եթե այս կոնկրետ դպրոցի տնօրինության փոխարեն ես որոշեի, իհարկե կնախընտրեի նախօրոք արված գծանշման մեթոդը, սակայն ոչ պարանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *