Ա՜յ քեզ բան, ինչի՞ համար էր հեղափոխությունը, որ այսօր․․․ Մայիս Սաֆարյանի կոշտ գրառումը ներկայիս իշխանությունների գործունեության մասին

Ա՜յ քեզ բան, իսկ ինչի համար էր հեղափոխությունը, որ այսօր․․․ Մայիս Սաֆարյանի դիպուկ գրառումը իշխանությունների հասցեին

Մայիս Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Դեմագոգիայի նոր բարձրունքներ են «հաղթահարում» մեր ընտրյալները, այս անգամ արդեն Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրությունից հետո։ Իմ քայլականները հայտարարում

են, թե ձևավորում են այնպիսի ՍԴ, որը չի ասոցացվի նոր քաղաքական համակարգի քմահաճույքին, հինը փոխելով նորով։ Ա՜յ քեզ բան, իսկ ինչի՞ համար էր հեղափոխությունը։ Է, նույն տրամաբանությամբ էլ կարող էիք Ազգային ժողովի նոր ընտրություններ

չանցկացնել, կամ հետ վերադարձրեք Աղվան Հովսեփյանին, Արմեն Աշոտյանին, Գալուստ Սահակյանին, Մենուային կամ էլ «մեր հիտլերին» նշանակեք Պաշտպանության նախարար, նրանք այս համակարգի հետ ոչ մի կապ չունեն։

Հա, Վ. Հարությունյանին էլ վերադարձրեք ու դարձրեք մարտի մեկի գործով տեղի ունեցող դատավարության գլխավոր մեղադրող։Հ. Գ. Ո՞վ կարող է բացատրել, թե ինչպես եղավ, որ մի տարի մեծամասնության կողմից մերժված թեկնածուն այսօր ստացավ այդ մերժողների 100%-անոց աջակցությունը, ինչը կամ ով էր փոխվել՝ թեկնածու՞ն, ընտրողնե՞րը, թե՞ համակարգն ու մտածողությունը… Իսկ միգուցե ժամանակը կամ իշխանությունը փոխեց բոլորին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *