Լևոն Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հայրենակի՛ց, Հիշիր, 1-ին հերթին, որ գործող սահմանադրության շրջանակներում ՍԴ-ն լիազորությունների հարցում առ ոչինչ է։ Ուստի, անձերի նշանակումները,
բացի աշխատավարձի բարձր դրույքներից, եղած քաղաքական-իրավական պրոցեսներին վնաս տալ չեն կարող։ Ընդհակառակը, ես ենթադրում եմ, որ իշխանությունը կոռումպացված, հակապետական բաստյոնի վերածվող իրավական
համակարգից պոկում է ամենակոռումպացվածի համբավ ունեցող «բարձր մասնագետների», դրանով իսկ, մի կողմից՝ ճզ մելով նախորդ կազմը, հար կադրանքի տակ է դնում նորացված կազմին՝ «կուլակաթափման» գործընթացը հաջողությամբ պսակելու նպատակով։ Նաև,
դրանով իսկ նոր նշանակումներով (իբրև թե ընտրություններով) ռոբերտա-սերժական ՍԴ-ն վերածվում է պատնեշի՝ գո ղшպետության, նրա պարագլուխների ու շահառուների պաշտպանության ճանապարհին։ Այս դեպքում է,
որ իշխանությունը ստանում է այն, ինչը հայտնի է ավանդական ասույթի մեջ՝ «Լեռը մուկ ծն եց»։ Կարող եմ ենթադրել, որ իշխանության մաքիավելլյան խաղը, այս դեպքում, ծառայում է ՀՀ ազգային-պետական շահերին: Ստեղծված իրավիճակում մնացյալը ածա նցյալ է։ Լ.Շ.