Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. Խորը հիասթափված եմ: Իշխանությունի՞ց… բնկանաբար ո՛չ: Հիաս թափված եմ անձանցից, ովքեր այդ աստիճան հեռատես չեն և չափից դուրս նյութապաշտ են:
Դուք ոչ միայն հեռատես չեք, այլ առհասարակ կույր եք, ու ըստ բնության օրենքին՝ եթե մի զգայարանը բթանում է, զգայարաններից մեկը կամ մի քանիսը սկսում են առավել զարգանալ: Ձեզ մոտ զարգացել է համի և հոտառության զգայարանը,որով և ուղղորդվում եք:
Դուք չեք նկատում բարեկարգվող ճանապարհները, որոնցից շատերը ասֆալտի երես չէին տեսել դեռ սովետական օրերից, դուք չեք տեսնում վերանորոգվող դպրոցները և մանկապարտեզները, բարձրակարգ սնունդով ապահովված բանակը, դրա տեղը զգում եմ պիցցայի հոտը, մակարոնով և ձեթով տոպրակի հոտը,
դուք ձեր ստամոքսով և գրպանով առաջնորդվող երևույթներ եք, դուք առհասարակ դադարել եք մարդ լինելուց: Ձեզ ոչ մի անգամ էլ մարդու տեղ չեն դրել. ընտրությունների ժամանակ դուք եղել եք ձայն, ցույցերի ընթացքում ստվ ար ամբ ոխի գլխաքանակ: Եթե մտածում եք ,թե ձեզ մակարոն տվողը մտահ ոգ է ձեր ընտանիքով,
ձեզ գործով է ապահովել ,ուրեմն սխալվում եք: Այդ դուք եք իրեն ապահովել աշխատուժով: Դու, ինչպես ծերը ծերին հասցնելով ապրել ես, այդպես էլ ապրում ես, մինչդեռ նա քո և քո պեսների շնորհիվ միլիարդներ է կուտակել, որոնցով առնում է քո պես քվեն, որոնցով ձեզ ստի պում է դուրս գալ ակցիաների: Ժողովրդի ընտանիքների համար
մտահոգված մարդը չի կառուցի կազինոներ, ուր քայքայվում են բազմաթիվ ընտանիքներ, ուր մարդիկ մի թվի կամ գույնի շնորհիվ կորցնում են քրտինքով ձեռք բերածը՝ էլ ավելի հարուստ դարձնելով ամենահարուստին: Քանի անգամ է նա մտել ձեր մեջ, գրկել ձեր երեխաներին, ձևական սիրել, հետները լուսանկարվել, խոստացել,
որ խորհրդարան գնալուց հետո կպայ քարի ազգի ար յունը ծծ ող իշխանության դեմ, բայց ընտրություններից հետո նրանց հետ ստեղծել է կոալիցիա՝ լինելով նրանց մի մասնիկը: Եվ այժմ, այսօր կոչ է անում դուրս գալ փողոց և պայքարել հանուն կրթության, հանուն ազգային արժեքների : Կրթության համը գիտի կրթված անձը,
ոչ թե անկիրթը, ազգային արժեքների գինը գիտի նա, ով դրանք պահպանում է, ոչ թե բռ նա բարության հոդ վածով դա տապար տվածը: Հենց ձեր պեսների շնորհիվ է այս երկիրը թա լանվել, ձեր պեսներն են հինգ տարին մեկ անգամ 5-10 հազար դրամով ծախվել, ձեր պեսներն են այսօր խանգարում պետությունը ճահճից հանելուն, սակայն ես ու իմ պեսներս թույլ չենք տալու ձեզ: Մեր կամքը ամուր է քարից էլ, մեր հոգին հանձնվել չգիտի: