Որպեսզի չստացվի թե ձենս տաք տեղից ա գալիս, ասեմ՝ իմ տղան․․․ դերասան Գնել Սարգսյանի դիպուկ անդրադարձը Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներին
Դերասան Գնել Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Որպեսզի չստացվի, թե ձենս տաք տեղից ա գալիս, ասեմ, իմ տղան այս տարի չորրորդ դասարանա արդեն, ու ինքը պիտի´ գնա դասի, դպրոց մտնելիս պիտի´ ջերմաչափվի, որովհետև
երեխաները շատ են ու ամեն մեկը չի կարող անձնական ջերմաչափող ունենալ, ուրեմն պիտի´ կանոնավոր հերթ կանգնի (միանգամից դա էլ կսովորի), դասի ժամանակ պիտի´ դիմակ կրի, որ բացի այն որ դա
համավարակից պաշտպանվելու ու պաշտպանելու ևս մեկ միջոց է, այլ նաև հանրության, դիմացինի, տվյալ դեպքում դասընկերոջ նկատմամբ պատասխանատվության գիտակցումը մեծացնում է հիանալի դաստիարակչական հնարավորություն…
սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, այն արդեն կա ու ցավոք այլևս երբեք չի վերանալու, միայն կարող է մեղմվել կամ կանխվել համապատասխան դեղամիջոցի հայտնաբերման դեպքում, իսկ դա առայժմ ինչպես ես եմ հասկանում սարերի ետևում է:
Սիրելի աշակերտներ և ուսանողներ, լավ սովորեցեք, բացի լավ սովորելն էլ նախ սովորեք լինել հանրությանը պիտանի մարդիկ, ոչ թե մեզ նման եսասեր ու ինքնահավան, կներեք որ նախկին բոր ենիները մեզ էսպիսին են դարձրել, եթե մենք մի փոքր միմիանց հանդեպ հարգանք ունենայինք,
մի փոքր ավելի կարգապահ լինեինք դժվար թե դուք այսօր ստիպված լինեիք այս կանոններով դասի գնալ, սակայն մենք փորձում ենք, փորձում ենք լինել լավը: Ժող. ջան իսկ
Արայիկ Հարությունյանին փնովելուց առաջ էլ մտածեք, թե դուք ինքներդ ինչպես կվարվեիք, եթե ձեր ուսերին դրված լիներ այն ծանրությունը, որը առաջացել է համաճարակի հետևանքով: