Սարինե Սաղերյան , ավելի հայտնի որպես Սարինա Քրոս, հայկական արմատներով երգչուհի։ Սարինան լայն ճանաչում է ձեռք բերել հունական հայտնի “STIN YGEIA MAS RE PAIDIA” հեռուստանախագծին մասնակցելուց հետո, որտեղ հույն երաժիշտներ Կոստանտինուս
եւ Մաթեոս Ծախուրիդիս եղբայների հետ կատարել է հայկական ժողովրդական «Բինգյոլ», արաբական ու հունական երգերը, որոնք մեծ տարածում են գտել
հատկապես Հունաստանում, Հայաստանում եւ Լիբանանում՝ տարբեր սոց-ցանցերում հավաքելով ավելի քան 10 միլիոն դիտում : Սարինան 2017 թ. ամռանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Ծախուրիդիս եղբայների համերգի հատուկ հյուրն էր, որտեղ կատարեց ութ երգ,
ներառյալ հայկական «Աշխարհում սիրել եմ քեզ», «Դլե Յաման» , «Թամամ Աշխարհ», «Բինգյոլ» երգերը : 2017 թ. հուլիսին Սարինա Քրոսն առաջին անգամ այցելեց Հայաստան։
Ծնված լինելով երաժիշտների ընտանիքում, դեռ մանկուց Սարինան սիրել է երգը եւ երաժշտությունը։ Հայրը եղել է հայտնի լիբանանահայ երգիչ Փոլ Բաղդադլյանի թմբկահարը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նա նույնպես ընտրի երաժշտի ուղին։
Սարինայի գեղեցիկ կատարումը դիտեք ստորև՝