Ես, զարմացած լինելով հանդերձ, միաժամանակ համաձայն եմ Գագիկ Ծառուկյանի այս մտքի հետ․․․ Տիգրան Սիմոնյանի կոշտ անդրադարձը Ծառուկյանի գործունեությանը

Տիգրան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պարզվում է Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքում ունի իր էջը , որտեղ շատ հանրամատչելի , գրագետ կարողանում է շարադրել իր յուրահատուկ , միայն իրեն բնորոշ խոհափիլիսոփայական եւ գիտաֆանտաստիկ ժանրի մտքերը ։ Ես , զարմացած լինելով հանդերձ , միաժամանակ համաձայն եմ Գագիկ Ծառուկյանի վերջին մտքերի հետ , այն է ,

սահմանադրորեն ամրագրել , որ հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց արգելվի լինել իշխանության մաս , միաժամանակ կխնդրեի նույն մեծարգո պարոնին , նաև նշել , թէ որ դեպքերում է , որ մարդու արարքը կարելի է համարել հոգեկան շեղում , օրինակ , արդյոք ՞ հոգեկան շեղում է համարվում

1 . Երբ մարդ արարածը ունենալով աշխարհի ամենաթանկարժեք մեքենաների աշխարհում ամենաթանկարժեք հավաքածուններից մեկը , իրեն իրավունք է վերապահում խոսել երկրին սպա ռնացող սովի մասին․․․ 2 . Երբ մարդ արարածը պետությանը պատճառում է միլիոնավոր դոլարների վնաս ՝ չվճարելով պետական հարկերն ու տուրքերը , բայց իրեն իրավունք է վերապահում խոսել երկրի սոցիալ ֊ տնտեսական վիճակից , միաժամանակ իրեն համարելով ամենայն Հայոց բարեգործ

3 . Երբ մարդ արարածը , չկարողանալով 3 բառից կազմված նախադասության մեջ , բառերը դասավորի այնպես , որ միտք ստացվի , բայց ցանկանում է խոսել դպրոցից , լեզվից , պատմությունից , ճիշտ եւ սխալ դասավանդումից , այդպես էլ չիմանալով ինչ է բառ ու բանը ։

4 . Երբ մարդ արարածը լինելով կատարյալ անգրագետ , արգելում է ԵՊՀ ավարտած լրագրողին զբաղվել լրագրությամբ , քանի որ նա ավարտել է ԵՊՀ 5 . Երբ մարդ արարածը չկարողանալով հանդերձ զսպել իր սե ռական ցանկությունները , սակայն ցանկանում է զբաղվել երեխաների սեռ ական ճիշտ դաստիարակությամբ ։ Այո , ճիշտ է մեծարգո պարոնը , իշխանությունները մտածելու շատ բան ունեն ։

Պարոն Ծառուկյան , դուք էլ մտածելու բան ունեք , ձեր խորհրդատուները դիտավորյալ ձեզ այնպիսի խորհուրդներ են տալիս , որ այն ունենա բումերանգի էֆեկտ ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *