Մի խումբ ծակ փիլիսոփաներ սկսեցին ծաղրել այդ խոսքը․ ծաղրանքներում մասնավորապես նշում էին․․․Շող Մովսիսյանի ճշգրիտ անդրադարձը վարչապետին քննադատողների և «բժիշկների» գործադուլի մասին

Շող Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Երբ անցած տարի Դեկտեմբերին, կառավարության նիստերից մեկում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ “ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը…”, մի խումբ ծակ փիլիսոփաներ սկսեցին ծաղրել այդ հայտարարությունը։ Ծաղրանքներում մասնավորապես հնչում էին՝ “մեղքը ինչ֊որ դիմադրության վրա բարձելով փորձում է իր ձախողումները արդարացնել” արտահայտությունները։

Ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանը ճիշտ էր, իսկ թերահավատ “կիսահեղափոխականները” սխալ։ Այո՛, մտավոր թերհասներ ջան, մի ողջ երկիր, շուրջ քսանհինգ տարի, կանխամտածված այնպես են խոր տակել փոխկապակցված “քաղցկեղային” մետաստազների ու “ղազագրերի” մեջ, որ նույնիսկ Հիպոկրատին երդում տված “բժիշկները” իրենց կամքից կամա թե ակամա, անմեղ երեխաների կյանքը

զո հասեղանին դնելով այսօր փորձում են դիմադրել ու իրենց “տերերի” կողմից դրված պայմանները թելադրել օրվա իշխանությանը։ Հասկանու՞մ եք, “բժիշկները” իրենց տնօրենի աշխատանքից հեռացվելու որոշումը բոյկոտում են աշխատանքից ազատվելու ու քաղցկեղով հիվանդ երեխաներին բուժօգնություն չցուցաբերելու ուլտի մատումով։

Այ էտ աստիճանի փչաց րել են մեր հանրության մարդկային արժեքները, շեշտում եմ, մարդ֊կա֊յին, քանի որ մարդու մարդկային արժեքները՝ մարդու ազգային արժեքների հետ ոչ մի կապ չեն կարող ունենալ, քանի որ դու կամ մարդ ես, անկախ քո ազգությունից, կամ չ՛մարդ ես, նույնպես անկախ քո ազգային/էթնիկ պատկանելիությունից։

Ու ամենազավեշտալին էն ա որ, հենց էտ մարդկային արժեքներից զուրկ հանրության հատվածն ա դոշին խփելով խոսում ազգային արժեքների մասին։ Հա հա հա Վերընշվածից հետևություններ անելով, մի պահ պատկերացրեք թե այլ կառույցներից ինչ ուլտիմատումներ կարող են պարտադրվել Փաշինյանին իր սկզբունքներին հակառակ, չենթարկվելու դեպքում երկրի անվտանգությունը ցն ցումների ենթարկելու սպառ նալիքի ներքո։

Ողջունում եմ Աննա Հակոբյանի որոշումը, որքան էլ ցավալի լինի։ Հին կտակարանը կարդացած մարդիկ, չեն կարող չհիշել Սողոմոն իմաստունի դատավարությունը, երբ հարազատ մայրը փրկում է իր զավակի կյանքը, վերջինիցս հրաժարվելու որոշմամբ …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *