Հենց դրա համար ես ծափահարում եմ Աշոտ Փաշինյանին․․․ Օպերային երգիչ Ռիչարդ Մադլենյանի ջախջախիչ խոսքը Փաշինյանի որդուն քննադատողների մասին

Հարցազրույց օպերային երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ:

Ըստ Ձեզ, որքանո՞վ է ընդունելի մարդուն (թեկուզ պաշտոնյայի որդուն) պարելիս նկարելը ու քաղաքական նպատակներով այն տարածելը։ -Ընդհանրապես, մարդուն գաղտնի նկարելը, որևէ նպատակով օգտագործելու համար, անբար ոյականություն է: Հասարակության արձագանքը նման դեպքերում ինչպիսի՞ն պետք է լինի:

Խելացի ու զարգացած հասարակության դիրքորոշումը նկարողի նկատմամբ պետք է լինի պատ ժիչ: Սակայն որովհետև մենք դեռ շատ հեռու ենք խելացի ու զարգացած հասարակություն կոչվելուց, դրա համար մեզ մոտ տուժում է նկարվողը, ոչ թե նկարողը: Ըստ Ձեզ, պաշտոնյայի որդին կաշկանդվա՞ծ է լինել իրեն նախընտրելի վայրում, լսել ու պարել նախընտրելի երաժշտության ներքո:

-Յուրաքանչյուր մարդ ազատ ընտրության իրավունք ունի ցանկացած հարցում՝ առավել ևս եթե այն չի վնասում որևէ մեկին: Եվ մի փոքր հավելում, երեսունինը տարի ապրում եմ Հայաստանում և 1-ին անգամ եմ մասնակցում մի միջոցառման, որտեղ ութ ժամ պարել եմ վարչապետի որդու հետ ու նույնիսկ չեմ իմացել, որ նա վարչապետի որդին է: Դրա համար ես ծափահարում եմ Աշոտ Փաշինյանին նման զուսպ պահվածքի համար:

Այո՛, հայ ազգը սովոր է, երբ պաշտոնյայի տղան 150 մետրանոց սեղան էր բացում եւ էնքան միս էր լա փում, էնքան լակ ում, որ վերջում բոլորին վիրավ որում էր, հետո մի երկու հոգու կրա կում էր, հետո մի երկու աղջկա «տանում ընկերոջ վրայից», ամեն ինչ հարամում, վերջում էլ մի 10,000 դոլար չրփում էր համապտասխան պաշտոնյայի դեմքին ու առանց պատասխան տալու ապրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *