Նարին Փայլակյանը գրում է․
Երազել եմ ,այո երազել եմ ապրել մի երկրում որտեղ երկրի 1-ին դեմքն իրեն չի գերադասի հասարակ քաղաքացուց։ Որտեղ մարդը գերակա արժեք է ,ու բոլորը հավասար իրավունքներ ունեն։ Այս առումով դեռ շատ անելիքներ կան ,սակայն պրոցեսը սկսված է ու այն կանգնեցնել այլևս անհնար է ։ Այժմ ես ապրում եմ մի երկրում որտեղ
երկրի առաջին տիկինը մտածում է երկիրը աղբից մաքրելու մասին ,ու բոլորի հետ հավասար կռացած գործ է անում, ոչ թե թեթեսոլիկի պես օր եւ գիշեր ինքնագովազդով է զբաղված։ Որտեղ երկրի 1-ին դեմքը սեփական երկրի հողից չի խորշում ,բոլորի հետ հավասար աղբից մաքրում է այդ հողը ,ոչ թե պահանջում է ոտքի տակ կարտոն դնեն ,որ կոշիկը չկեղտոտվի սեփական երկրի հողից։
Այժմ երազում եմ, որ յուրաքանչյուր հայ գիտակցի հայրենիքի ամեն մի բուռ հողի արժեքը ,խնամի, պահպանի, մաքուր պահի ,որ այլ ևս աղբ հավաքելու կարիք չլինի։ Անցյալի աղբը կմաքրենք, կարևորը ապագան ջինջ եւ մաքուր լինի։ Այժմ ես ապրում եմ մի երկրում, որտեղ երկիրը կառավարում է բոլոր առումներով օրինակելի մարդ ,ու եթե յուրաքանչյուր հայ, ով հավատում եւ
վստահում է Նիկոլ Փաշինյանին փորձի ոչ թե խոսքով, այլ` գործով ապացուցի այդ վստահությունը… օրինակ վերցնի վարչապետից ու փորձի ազնիվ ապրել ,չգողանալ, չբամբասել …բաց դեմքով ,բաց ճակատով ասի իր կարծիքը ,իր տեսակետը… եթե՜… այ դա կլինի իմ երազած հայրենիքը։
Ես երազում եմ ապրել մի երկրում, որտեղ մարդը բացի ֆիզիկապես իրեն գերակա արժեք զգալը, բարոյապես հատակին իջնելու մեթոդով տեսակետ պաշտպանող մարդ չի լինի։ Շատ բան չի ուզածս, ընդամենը սեր եւ հարգանքի երկիր …որտեղ «Հայաստանը իմ տունն է ,հայրենիքը օջախս” գրությունը միայն սիրուն ետնանկար չի լինի ։ Իմ երազած Հայաստանը եկել է ,սակայն բզկ տված, հո շոտված ,վի րավոր ու հիվանդ։
Հեղափոխությունը եղավ, որ կարողանաք բուժել Հայաստանի վեր քերը, առողջացնենք, որ մեր սերունդները ազատ, ազնիվ ,առողջ երկրում ապրեն։ Սակայն …նախ մենք պիտի բուժվենք անցյալի վեր քերից ,անցյալի ցավից եւ վիրավ որանքից, վատ սովորություններից ։ Կարո’ղ ենք, և պիտի’ մաքրվենք անցյալի աղբից։ Նոր_Հայաստան Հզոր_Հայաստան Առողջ_Հայաստան ․․․ Նարին Փայլակյան