Ալեքսանդր Լապշին ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր, ում LiveJournal-ի էջը հավաքել է ավելի քան 25.000 հետևորդ և հանդիսանում է ամենակարդացվող ռուսալեզու բլոգը:
Համաշխարհային մամուլը սկսել է լայնորեն լուսաբանել նրա գործունեությունը, երբ 2017 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով ձերբակալվում և արտահանձնվում է Ադրբեջանի Հանրապետություն
Այսօր նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ, շնորհավորում է Հայաստանի անկախության օրը: Ընկերներ, ես այսօր ցանկանում եմ շնորհավորել մի աղջկա ծննդյան օրվա կապակցությամբ։ Այն տեսքից գեղեցկուհի է, և ես նկատի ունեմ Հայաստանի անկախության օրը:
Քսանինը տարի առաջ` 1991թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանը անկախացավ Սովետական միությունից: Հայաստանը երիտասարդ աղջիկ է, բայց իրականում ծեր տատիկ է: Այս խոսքով ես նկատի ունեմ նրա` հազարավոր տարիների պատմությունը:
Իհարկե, Հայաստանը այժմ անցնում է փորձությունների միջով: Բայց դրանք չենք համեմատի այն ամենի հետ, ինչի միջով նա անցել է: Հիմա դրանք պարզապես մանրուքներ են: Այդ բոլոր Ալիև- Մալիևները, կորոնավիրուսը, այս բոլորը կանցնեն, բայց գեղեցկուհին կմնա:
Հայաստա՜ն, շնորհավոր անկախությանդ օրը: Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև`