Հեչ չէի ուզում անդրադառնալ մամուլում պտտվող լուրերին…չէի ուզում հետևյալ պատճառով…«Արտ-Լանչ»-ի տնօրենի ուշագրավ անդրադարձը թունավորման դեպքերին

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տարածվեցին լուրեր, ըստ որի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել Էր 25 բուժաշխատող, 8 պացիենտ. Նրանք օգտվել էին «Արտ-Լանչ»-ի սննդից

«Արտ-լանչ»-ի տնօրեն Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Հեչ չէի ուզում անդրադառնալ մամուլում պտտվող լուրերին, որ Արտ Լանչի սննդից Մասիվի հիվանդանոցում 33 հոգի թունավորվել են, չէի ուզում անդրադառնալ ոչ թե թաքցնելու համար

(բոլոր անհրաժեշտ կառույցները տեղեկացված են), այլ չէի ուզում հետևյալ պատճառով. 1. Մի քանի մասնագիտացված բժիշկ մասնագետների հետ զրույցելուց հասկացանք, որ թու նավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում: 2. Ամբողջությամբ սույն սնունդից,

նույն օրը, նույն հիվանդանոցում օգտվել են հինգ հարյուրից ավել մարդ ու միայն 33 մարդու մոտ հաջորդ օրը եղել է փոր լուծություն: 3. Ես անընդմեջ կապի մեջ եմ հիվանդանոցի անձնակազմի հետ, այս պահին բոլոր 33 մարդու մոտ էլ ամեն ինչ նորմալ է ու սիմպտոմները անցել են։

4. Օրենքով պահանջված կարգով առկա են տեղում պատրաստված ճաշերի ու աղցանների բոլոր փորձանմուշները, որոնք համապատասխան մարմինների կողմից տարվել են փորձաքն նման: 5. Մեր մոտ առկա են ու համապատասխան մարմիններին տրամադրվել են մեր կողմից կիրառված բոլոր սննդամթերքների

ձեռքբերման փաստաթղթերը, այդ թվում տեղական մսամթերքի սպանդանոցային ծագման բոլոր ձևերն ու հարկավոր սերտիֆիկատները: Ես ցանկանում եմ, որ երկրումս յուրաքանչյուրը կրի պատասխանատվություն իր արած սխալի համար, ես ինքս պատրաստ եմ կրել յուրաքանչյուր պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ

օրենքի խա խտում կամ մախ ինացիա: Սակայն ցանկանում եմ, որ չլինի տարիներ առաջ կատարվածի պես, երբ օրեր հետո պարզվեց, որ մեղավորը Արտ Լանչը չէր, այլ մատակարար մի կազմակերպություն, սակայն դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում: Լինենք

պրոֆեսինալ, սպասենք պատասխաններին: Շատ շնորհակալ եմ ինձ րոպեն մեկ զանգող ու իրենց աջակցությունն ու օգնություն առաջարկող մարդկանց: Ես միշտ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ բիզնեսին ու նույն պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ իմ գործը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *