Ես կույր չեմ, ինչպես որ բոլորդ, ես էլ տեսնում ու զգում ներկայիս կառավարության սխալներն ու բացթողումները, բայց…Օգտատիրոջ սատարող խոսքը վարչապետի գործունեության մասին

Գրիգոր Գրիգոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Երևի այսօրվանից ավելի հարմար օր չգտնեի այս տողերը գրելու համար, որովհետև օգտատերերը այսօր կլինեն առավել ակտիվ քան սովորական: Քսանյոթ տարի Քսանյոթ տեղից դш նակահш րված, Քսանյոթ անգամ բզ կտված, Քսանյոթ անգամ դш վшճանված և Քսանյոթ անգամ ծախված իմ Հայրենիք՝

Շնորհավորում եմ Քեզ և հպարտանում եմ քեզանով, զարմանում եմ քեզանով, շնչում և ապրում եմ քեզանով…. արդեն 2 տարուց ավել է, ինչ պառկած ես վի րահшտական սեղանի վրա ու բոլոր ժամանակների ամենաուժեղ Վիրաբույժը փորձում է վի րահшտել ու բուժել բոլոր վերը նշված վերքերդ, 2 տարի անքուն կանգնած է գլխավերևումդ և ուշի ուշով , հատ հատ կարում և կարկատում է վեր քերդ, պшյ քարում իր կյանքի գնով,

որ կյանք տա Քեզ…. Վի րահш տության առաջից օրից սկսած հիվանդանոցի բակը լե փ լեցուն էր Քեզ սիրող և Քեզանով ցш վացող բազմահազարանոց ամբոխով։ Վի րшբույժի ասիստենտները հաճախակի տեղեկացնում էին ամբոխին իրավիճակի մասին, մեկընդմեջ հավաստի ու ոչ հավաստի տեղեկություններով։ Քանզի վիրահատությունը անխուսափելի էր և հրատապ,

բժիշկը ժամանակ չունեցավ փորձառու ասիստենտների խումբ հավաքել(փորձառուները հենց դш նակահшրողներն էին), դրա համար էլ արդեն 2 տարի անցել է, սակայն Դու դեռ վի րահшտական սեղանին ես: Այս ժամանակահատվածում ամբոխից ոմանք լքեցին հիվանդանոցի բակը՝ հոգնելով սպասել, որոշները լքեցին բակը անձնական խնդիրները գերադասելով Քեզանից,

ոմանք մնացին բակում ու սկսեցին փնովել բժշկին անփորձ օգնականների ընտրության համար, մնացողներից ոմանք էլ կորցրեցին իրենց համբերությունը և հավատը դեպի վի րшբույժը, պատճառաբանելով այն, որ «էդ ի՞նչ բժիշկ էս, որ երկու տարի ա չէս կարողանում մի վի րահшտություն անես»…. Իմ սիրելի հիվանդ Հայրենիք, չընկճվես, հիվանդանոցի բակում դեռ կանգնած է մի մեծ

բազմություն, որը հավատում է քեզ վի րшհատող բժշկին ու հավատում է քո ապաքինմանը, երբ ապաքինվես, չնեղшնաս բակը լքողներից և վիրաբույժիդ փնովողներից, որովհետև նրանք բոլորը, վստահ եմ, որ քեզ սիրում են ինչպես որ ես եմ քեզ սիրում, պարզապես նրանց մոտ հավատքի չափանիշը մի քիչ կարճ է իրեց հենց հիշողության նման, մարդ արարածն է այդպես,

Արարիչը մեզ այդպես է ստեղծել։ Այսօր Քո օրն է, անկախ ամեն ինչից մենք բոլորս՝ վերը նշվածներս, տոնելու ենք Քո օրը, ամենքս յուրովի, ես նախքան շնորհավորանքի խոսքեր մախթելը, կասեմ մի բան՝ աղոթում եմ Քեզ բուժողի համար, աղոթում եմ Քո հնարավորինս անհապաղ ապաքինվելու համար, որովհետև Քո ոտքի կանգնելուց է կապված բոլոր հավատող և անհավատների, գովերգող և փնովողների, համբերող և շտապողների լուսավոր ապագան։ Շնորհավոր Տոնդ!!!

Հ.Գ. Ես կույր չեմ, ինչպես որ բոլորդ, ես էլ տեսնում և զգում այսօրվա կառավարության սխալները և բացթողումները, բայց ես ՀԱՎԱՏՈՒՄ եմ, հավատում եմ Վարչապետ Փաշինյանին, հավատում եմ նրա մաքրությանը, նրա կամքին, նրա ուղեղին, նրա աշխատասիրությանն ու վերջապես նրա Հիպոկրատի Երդմանը՝ Նա հաստատ իր ՎԻ ՐԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ կբու ժի և ոտքի կգանգնեցնի, ինչ գնով էլ որ դա լինի։ Սիրում եմ բոլորիդ»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *