Նարեկ Գևորգյանն իր հրաշալի կատարմամբ ապշեցրեց Ուկրաինայի «Голос» նախագծի ժյուրիի անդամներին։ Հայազգի տղան 1-ին իսկ ելույթից գերեց ժյուրիին իր ձայնային տվյալներով։
Չնայած նրան, որ պտտվեցին ժյուրիի բոլոր անդամները՝ Նարեկն ընտրեց Թինա Կարոլին որպես մրցավար։ Հիմա ձեզ ենք ցանկանում ներկայացնել Նարեկի ու Կատյայի զգացմունքային դուետը,
Որը լսելիս ոչ միայն փշաքաղվում ես, այլ նաև մեծ հպարտություն ես ապրում, որ հայկական երգը հնչում է ուկրաինական նախագծում։ Նարեկն ու Կատյան Թինա Կարոլի թիմից են։
Նրանք երգեցին միքս՝ 2 տարբեր երգերից։ Նարեկը երգեց հայկական «Ով սիրուն, սիրուն» երգը։ Հիասքանչ դուետից Բոլորը հուզվեցին, իսկ ծափահարությունները չէին դադարում։
Բայց Թինա Կարոլին շատ դժաարին փորձություն էր սպասվում՝ նա պետք է ընտրեր մեկին։ Թինա Կարոլը հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց Կատյային ։ Առաջարկում ենք դիտել այդ հիասքանչ դուետը ստորև տեղադրված տեսանյութում.