Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
Ինչ դուք, ինչ ձեր քննադատությունները։ Քանի օր է գրում են եւ չեն դնջանում, սենսացիա` Աշոտիկը պարել է։ Աչքներիդ թայն էլ հանել է։ Ի՞նչ է, որ վարչապետի տղա է, ապա ոչ պիտի պարի, ոչ պիտի խմի, ոչ ծխի.. վերջացրեք։
Աշոտը մարդ չի ծե ծել, մարդ չի սպ անել, ձեր ունեցած բիզնեսի մեջ չի մտել` փայատեր չի։ Չի գնացել սրճարան, կլուբ եւ պառկել բազմոցին եւ լպրիշավարի չի ցուցաբերել իրեն, ատ րճանակ չի պահել հաճախորդի քունքին։ Աղջիկներ չի բռ նաբարել..` նվաստացրել։ Հաջորդը սենսացիոն լուրը, թե Արսեն Թորոսյանը արձակուրդից վերադարձավ ու կորոնայի թվերը բարձրացան։ Պնդուկ ուղեղների արգասիք։ Այդ պատճառով էլ յանի
ընդդիմադիր, ու ձեզ ցանկանում եք որ հասարակությունը լո՞ւրջ վերաբերվի։ Իշխանությունները հստակ գիտեն, թե ով է իրենց դիմաց, դրա համար էլ ձեզ, որպես ընդդիմադիրի բանատեղ չեն դնում։ Դե, ո՞նց դնեն։ Դուք դեռ ձեր հանցանքների համար պատասխան չեք տվել, բայց առուն թռել ու ասում եք հոպ։ Իրականում այնքան քննադատելու
բան կա։ Դուք անգամ քննադատելուց եք հեռու։ Էլի մենք ենք, որ անխնա քննադատում ենք, քանի որ մենք ենք ընտրել այս իշխանություններին, եւ սրտներս ցավում է։ Մի խոսքով, ասես-չասես, դուք անուղղելի եք, բայց շարունակեք ինչպես, որ սկսել եք։ Ինչքան շարունակեք նույն կերպ, այնքան ձեզնից կհեռացնեք առողջ դատող մարդկանց։