Գ. Ծառուկյանը կալանավորվեց, և ոչ ոք չի ասում, թե… Մայիս Սաֆարյանի դիպուկ անդրադարձը Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը

Մայիս Սաֆարյանը գրում է.

Գ.Ծառուկյաը կալանավորվեց, համացանցը և հայկական մեդիան լցված է այդ լուրով, կարծես համաշխարհային մասշտաբի իրադարձություն է տեղի ունեցել ։Մի մասը ուրախացել է, մի մասը՝զարմացել և զայրացել։

Եվ ոչ ոք չի ասում, թե ինչու՞ տասը հազար դրամ, մի քանի թիթեղ գողացողր պետք դատվի, բայց միլիարդներ գողացողը՝ոչ։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, վարչապետից մինչև գործազուրկը, միլիարդատերից մինչև նպաստ ստացողը։

Այն ժամանակ, երբ Ծառուկյանի շրջապատի ճղճղացող ղազերը կհասկանան, որ օրենքը հավասար է բոլորի համար, ու իրենց տիրոջ մոտ աշխատող մարդիկ ուղղակի աշխատողներ են, այլ ոչ թե բողոքի ու հանրահավաքի համար իրենց ցանկությամբ օգտագործվող ամբոխ, երբ ցնծացողները կմտաբերեն, որ երկրում

հեղափոխություն է իրականացվել ու հաստատվել է օրենքի գերակայություն և առաջին պլան է մղվել ՄԱՐԴԸ, երբ ժողովուրդը այսպիսի վճիռները սովորական լուրի պես կընդունի, այդժամանակ կարող ենք ասել, որ հեղափոխությունը հաստատ հաղթել է… Հ. Գ. Քանի դեռ չկա այդ մտածողությունն ու հավատը, համոզվածությունը, հեղափոխությունը շարունակվում է..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *