Հայաստանը “Նոր ալիք” մրցույթում ներկայացնող Գևորգ Հարոսւթյունյանը հավաքեց առավելագույն միավորներ՝ արժանանալով ժյուրիի համակրանքին․․․ՍԱ ՏԵՍՆԵԼ Է ՊԵՏՔ

Գևորգ Հարությունյանը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի ութին, Երևանում։

Ապրել ու մեծացել է Կապան քաղաքում։ Ավարտել է Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ մեկ երաժշտական դպրոցը։ Ջիվանու անվան աշուղական դպրոցում աշխատել է Արամայիս Մարտիրոսյանի մոտ։ Մոտ 2 տարի պարել է «Վալենս» պարային անսամբլում։

2013 թվականին մասնակցել է «X Factor» նախագծին ու հասել մինչև եզրափակիչ։ 2014 թվականին մասնակցել է «Պարահանդես 4» նախագծին ու Շուշաննա Դաբաղյանի հետ զբաղեցրել առաջին հորիզոնականը։ 2017 և 2018 թվականներին մասնակցել է Դեպի Եվրատեսիլ մրցույթին։

2018 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել երկրորդ տեղը։ 2018 թվականին նշանակվել է Կապանի մշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնում։

«Նոր Ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հայ մասնակից Գևորգ Հարությունյանը մրցույթի առաջին իսկ օրը ֆուրոր է առաջացրել Սոչիում։ Լաուրա

Պերգոլիցիի «Lost on You» երգի նրա կատարումն արժանացել է ժյուրիի բոլոր անդամների կողմից տասը բալլ հնարավոր տասնմեկից։ Հավաքելով հարյուր բալլ, նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *