Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված դրությունը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Կրեմլից հաղորդել են, որ 2
պետությունների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճ ակատման ս րացումը թույլ չտալու համար: «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հա կամարտության գոտում իրավիճակի կտրուկ ս րումը: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված լայնամասշտաբ ռազմական բա խումների վերականգնման հետ: Ընդգծվել է, որ հիմա կարևոր է ձեռնարկել բոլոր
անհրաժեշտ ջանքերը, որ թույլ չտրվի դիմակայության հետագա սրումը, և կարևորը՝ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է Կրեմլի մամլուլի հաղորդագրությունում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում Լեռնային Ղարաբաղում
ստեղծված իրավիճակի հարցով՝ նպատակ ունենալով կողմերին դր դել կր ակի դադարեցման և բանակցություններ սկսելուն: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սր ման առնչությամբ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում՝ նպատակ ունենալով կողմերին դր դել կր ակի դադարեցման և բանակցություններ սկսելուն, որպեսզի իրավիճակը
կայունանա»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արելանհապաղ դադարեցնել կրա կը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթի ռային հար ձակում է սկսել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խ ոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մար տերը շարունակվում են։ Արցախի
նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակ առակորդը հրե տանակո ծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրե տանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ «Հրե տակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ
հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա: Հար ձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հար ձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։