Մենք ունենք մեկ դրական կողմ և դա հետևյալն է. Արկադի Տեր-Թադևոսյանի դիպուկ անդրադարձը ղարաբաղաադրբեջանական սահմանի կռիվներին.

«Կռիվ է ու կռ իվի վիճակը չի կարելի ասել, որ դրական կողմ չունի։ Մենք գիտեինք, որ իրենք պետք է հար ձակվեն, դրա մասին ես էլ եմ գրել»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերս Արկադի Տեր-Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ շատ վատ է, երբ միջազգային հանրությունը Ադրբեջանին ու մեր երկրին հավասար կոչերն է անում, որ դադարեցնեն կռի վը. «Սակայն մենք լավ գիտենք, որ Հայաստանը ոչ մի անգամ նախաա րձակ չի եղել, մեզ այդ կռ իվը պետք չէ, մենք այն ինչ ունենք, դա պետք է պաշտպանենք։

Այդ քայլն այսօր Ադրբեջանն արեց Թուրքիայի թելադրանքով։ Թուրքիան ունի իր նպատակները և դրա համար Ադրբեջանին ստի պեց, որ Ղարաբաղը վերցնի։ Իրենք ունեն շատ մեծ պատրաստվածություն՝ մարդկային, զինվորական, տեխնիկայի, սակայն այդ ամենը մեկ օր չդիմացավ մեր բանակին»։

Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ այստեղ ցա վալին այն է, որ մարդկային կո րուստներ ունենք. «Բայց այս 2 օրը տեսնում մենք, որ հաջողությունը մեր կողմն է, բայց սա մի քանի օրվա կռ իվ չէ, այս կռի վը երկարատև կլինի, սա ապրիլյան պատերազմի նման չէ։ Մենք շատ բացասական կողմեր ունենք, բայց մեկ դրական կողմ ունենք և դրա համար կարող ենք ասել, որ հաղթանակը մեր կողմն է՝ մենք դժվար պահին բոլորս միանում ենք, իրար օգնում ենք։

Բոլորն ուզում են մի բանով օգտակար լինել՝ կապ չունի աղջիկ է, կին է տղա է, ինչ տարիքի է։ Մենք բանակի կողքին ենք, ամեն ինչով պետք է օգնենք և ազգ-բանակն այսօր պետք է աշխատի։ Ոչ թե պետք է մտածենք, այս կռվում հաղթելու ենք, թե չէ, այլ անպայման պետք է հաղթենք»։

Դիտարկմանը, թե կապ հաստատել է սահմանի հետ, ինչ ուղղություն է տվել զինծառայողներին, Արցախյան ազատմարտի հերոսն ասաց, որ ամեն ինչ նորմալ է և որ ամենակարևորն է՝ տագնապ չկա. «Իրենց վրա այնքան զինամթերքով են հար ձակվել, սակայն զարմանալի է, որ խուճապ չկա և ինչպես ճանճերին ես խփ ում, այնպես մերոնք խ փել են։ Էդքան խոսում են, որ թուրքական բանակը հզոր է, այսինչ տեխնիկան ունի, միլիարդների փող են ծախսել, սակայն մեր բանակի դեմ անզոր է, հաջողություն չունեցավ։ Հաջողությունը մեր կողմից է։ Միակ բացասական կողմն այն է, որ ունենք մարդկային կոր ուստներ, թե չէ սահմանը պահպանում են մեր զինվորները»։

Հարցին՝ այս անգամ Բաքվում թեյ կխմենք, Արկադի Տեր-Թադևոսյանը նախ ժպտաց, հետո պատասխանեց. «Բաքուն շատ սիրուն քաղաք է, պետք է հասկանանք, որ Բաքվի կեսը հայկական թաղամաս է, հայերն են սարքել՝ Գյուլբենկյանը, Ղուկասովը։ Ես ֆանտազիոր չեմ, բայց ողջունում եմ այն մարդկանց, ովքեր ուզում են Բաքվում չայ խմել, եթե հրավիրեն, ես էլ կգնամ։ Բայց ես ուզում եմ, որ Բաքուն մնա Բաքու, մնա այն մարդկանց ձեռքը, ովքեր այդտեղ ծնվել են, ապրել են՝ թալիշներին, լեզգիներին..

այդ մարդիկ միշտ հայերին լավ են վերաբերվել։ իմ կարծիքով, այս կռի վն այսպես չի լինի, որ խաղաղություն լինի, այս կռի վը պետք է ավարտվի այնպես, որ ադրբեջանը փլ վի, մաս-մասի վերածվի, այն մարդկանց երկիրը լինի, որոնց ջուրն ու հողն է այնտեղ, մենք էլ գնանք իրենց հետ չայ խմենք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *