Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ից Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրում է լար ված իրավիճակ։ ԱՀ նախագահը, ՀՀ վարչապետը հարնապետություններում ռազ մական դրություն են հայտարարել։ Արցախի Հանրապետության
նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման և
կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությունով: Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ և ՊԲ-ի հրամկազմին ու հրամանատար Ջալալ Հարությունյանին
ամբողջովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայը անպարտելի է որ հայ ազգը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով: Հաղթանակն անկասկած մերն է
լինելու, ու որդի Ալիևը զղ ջալու է դեռ ոչ միայն հոր կատարած սխալների համար։ Կեցցե ՛ մեր համախմբվածությունը: Կեցցե ՛ն մեր ազգի հերոսական զավակները: (Հանդիպման տեսանյութը հասկանալի պատճառներով ներկայացնում եմ առանց ձայնի)»: