Երեք օր ա սուգ ա էս մարդկանց տանը, սպասում են երեխայի դին գա․․․Քիչ առաջ անմարդկային ճիչ լսեցի, մի սխալմունքի երջանիկ պատմություն

Հասմիկ Խաչատրյանը գրում է. Երբեք չէի մտածի, որ Պաշտպանության բանակի հայտարարած զինվորի մա հվան մասին լուրը կարա հարևանիս երեխային վերաբերվի, ով մի ամիսա, ինչ զորակոչվելա բանակ։

Երեք օր ա սուգա էս մարդկանց տանը, սպասում են երեխայի դին գա, օրը հարյուր մարդա գալիս, գնում, մի քանի անգամ շտապօգնության բժիշկներն են այց կատարում։ Քիչ առաջ անմարդկային ճիչ լսեցի, կին էր, էնպես գոռաց, որ բոլոր

հարևանները դուրս վազեցին տներից, չհասկացա ինչ կատարվեց, բայց քանի որ էլի շտապօգնության մեքենա նկատեցի մուտքի մոտ, մտածեցի, որ դի ն են բերել արդեն, ու ճիչը դրա հետ կապեցի։ Հետո Մաքսին տարա զբոսանքի, հարևաններից մեկը, թե` բարև Հասմիկ ջան, գիտե՞ս, պարզվումա, որ էդ տղան չի մահ ացել, պա յթյունի ժամանակ մտել ա ինչ-որ բունկերի մեջ, չի կարողացել դուրս գա, մտածել են` զո հվելա,

էսօր տարածքի մոտակայքով մարդ ա անցել, օգնության ճիչեր ա լսել, հանել են զինվորին, պարզվել ա, որ զո հված համարվող զինվորն ա։
Ես ինքս չեմ ճանաչում էդ երեխային, իրենք նոր են տեղափոխվել մեր շենք,

սակայն երջանիկ եմ իրա ընտանիքի համար։ Պարզվումա` ուրախության ճիչն էլ կարա մա հու աստիճան վախենալու լինի։ Մի սխալմունքի երջանիկ պատմություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *