Թուրք գեներալները Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետին հեռացրել են․ վերջինս փախուստի մեջ է. Մանրամասներ

Թուրք գեներալները հեռացրել են Ադրբեջանի Զինված ուժերի ԳՇ պետին․ նա փախուստի մեջ է

WarGonzo Telegram-յան ալիքի Ստամբուլի աղբյուրները հաղորդել են, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովին:

Տեղեկություն կա, որ նա փախուստի մեջ է: Սադիկովը ծագումով Դերբենտից ու իր հայրենիքում համարվում է ազգային հերոս: Սադիկովի մայրը լեռնային հրեա է՝ Թամարա անունով:

Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը չի խոսում իր հարազատների վերաբերյալ: Ահա թե ինչու, ի վերջո, թուրքական հակահետախուզությունը սկսեց նրանով զբաղվել: 1 ամիս առաջ Սադիկովը վ եճ ունեցավ ժամանած թուրք խորհրդականների հետ: Նա նույնիսկ կտրուկ արտահայտվեց Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ.

«Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, իսկ միգուցե՞ մեր կանանց նույնպես տանք», — ասել է նա խորհրդակցության
Ռուսաստանում Սադիկովին դեռ չեն տեսել, նույնիսկ ամենամոտ հարազատները չեն կարող կապ հաստատել նրա հետ», — գրում է ալիքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *