Արցախում հայտարարված է պատերազմական դրություն: Գաղտնիք չէ, որ հայ ազգը իր բազմադարյան պատմության ընթացքում արհավիրքներ տեսած, ցավ ու տառ ապանք ապրած ազգ է:
Սակայն կենդանի է մինչ օրս: Մենք պայքարում ենք հանուն մեր վաղվա օրվա, հանուն մեր գալիք սերունդների, որպեսզի ապրենք ազատ և երջանիկ Հայաստանում:
Ադրբեջանը սկսել է իր հերթական ագրեսիան ցուցաբերել: Բայց ու՞մ վրա է մատ թափ տալիս… Հայաստանի՞… Այն Հայաստանի, որ ծնել է Մամիկոնյան, Նժդեհ, Մոնթե, Թումանյան ու Իսահակյա՞ն… Ո՜չ, մենք հաղթելու ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում:
Էս գանձն էսօր տասնհինգ րոպեում երեք ինքնաթիռ ա խփել․ Հպարտությունը խեղդում ա․․․ Օգտատեր Տաթևիկ Խաչատրյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Էս գանձն էսօր 15 րոպեում 3 ինքնաթիռ ա խփել։ Հերոսի հետ նույն գյուղում մեծանալ, նույն սարի օդը շնչել ու նույն աղբյուրի ջուրը խմել. փշաքաղվելու զգացում ա առաջացնում։
Հ.Գ. Հպարտությունը խեղդում ա»։ Ճանաչե´ք հզորներին: Ցոլակն է, այսօրվա ու վաղվա իմ, մեր ու ձեր սրտի, հոգու կենդանի հերոսը: Էս լույսը միայն այսօր 15 րոպեում 3 ինքնաթիռ է խփել։ Նման գրառումով է հանդես եկել լրագրող Ելենա Զոհրաբյանը։