Շամպանը նշել է, որ արտահանման հարցումները մշակելիս հավատարիմ է «ամենաբարձր չափանիշները պահպանելուն», ինչպես նաեւ նշել է Կանադայի նվիրվածությունը ՄԱԿ-ի պայմանագրին…
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը խոստացել է դադարեցնել Թուրքիա զե նքի արտահանման թույլտվությունների տրամադրումը, եթե պարզվի, որ դրանց օգտագործումը հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես անհապաղ հանձնարարեցի մեր պաշտոնյաներին հետաքննել… պնդումները: Ես պատրաստ եմ կասե ցնել կամ չեղարկել ցանկացած թույլտվություն… եթե պարզվի, որ այն իր նպատակի համար չի օգտագործվել»,- Canadian Press-ին տված հարցազրույցում ասել է նախարարը: Շամպանը նշել է, որ արտահանման հարցումները մշակելիս հավատարիմ է «ամենաբարձր չափանիշները պահպանելուն»,
ինչպես նաեւ նշել է Կանադայի նվիրվածությունը Միավորված ազգերի կազմակերպության պայմանագրին: «Ես խոսել եմ տարբեր հետաքրքրված խմբերի հետ, որոնք բարձրացրել են այդ հարցերը, եւ ես լուրջ եմ վերաբերում նրանց մտահոգություններին»,- հավելել է Կանադայի արտգործնախարարը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանադական մամուլին տված հարցազրույցում ասել էր, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են թուրքական F-16-երը ռմ բակ ոծում Ղարաբաղը՝ սպ անելով խաղաղ բնակիչներին: Փաշինյանը նաեւ հավելել էր, որ «Մերձավոր Արեւելքից բերված ահաբ եկիչները Թուրքիայի հովանու ներքո կռվ ում են Ադրբեջանի կողմից»: