Հիշում եմ, երբ դեռ նորակոչիկ էի, առաջին անգամ հանդիպեցինք հրամանատարի հետ, ասաց… Նախկին զինծառայողների հուզիչ պատմությունները Արցախի հերոս Կարեն Ջալավյանի մասին

Պատ երազմի եւ խաղաղության հերոս Կարեն Ջալավյանը, կամ ինչպես իրեն ասում են՝ «Քյոխը», Արցախի ազգային հերոսի կոչում ստացավ հենց մար տերի ընթացքում: Քսան տարի առանց արձակուրդի, զինվորի հոգսով ու զինվորի կողքին. կյանքը բանակին նվիրած հրամանատարը հերոս է ամեն օր:

Քչախոս ու համեստ հրամանատարի խստության վերաբերյամ բոլորը գիտեն: Սակայն նրա բարությունից ու սրտացավությունից ավելի շատ են խոսում: «Տպավորություն էր, որ կարծես երկրորդ հայրդ լինի, որը պիտի 2 տարի խնամի քեզ», – ասում է նախկին զինծառայող Արտյոմ Տանանյանը:

Զինվորները զորացրվելուց հետո էլ հիշում են հրամանատարի հետ առաջին հանդիպումն ու նրա բոլոր արտահայտությունները: Հրամանատարի բոլոր խորհուրդները մտապահում են՝ մեկ մարդու պես:

«Հիշում եմ, երբ դեռ նորակոչիկ էի, 1-ին անգամ հանդիպեցինք հրամանատարի հետ, ասաց միշտ հիշեք՝ հավատով կարող եք հաղթել թշնամուն». – ասում է նախկին զինծառայող Տիգրան Հովհաննիսյանը:

Բանակի ու հայրենիքի մեծ նվիրյալը հոգատար է յուրաքանչյուր զինվորի հանդեպ: Զինվորները հիշում են, որ դատարկ ձեռքով երբեք զորամաս չէր մտնում: Ասում են՝ միշտ գալիս էր քաղցրավենիքի տոպրակներով:

«Երբ մտնում էինք հրամանատարի սենյակ ու սեղանին շոկոլադ էր լինում, ասում էր՝ շոկոլադ վերցրու: Դե դու ուղղակի զինվոր ես, պարզ է՝ ամաչելով ասում ես՝ չէ, պարոն գնդապետ, շնորհակալ եմ, չեմ ցանկանում, խիստ տոնով նորից էր կրկնում՝ շոկոլադ վերցրու: Դե արդեն պիտի վերցնեիր», – ասում է Արտյոմ Տանանյանը:

Դիրքերում էլ ուրց տեսնելիս քաղում է, ու զինվորներին հիշեցնում թեյի օգտակարության մասին: «Իր ձեռքով ուրց էր հավաքում դիրքերում ու ասում, որ եթե ոչ մի բան չկա, սրանով կարելի է թեյ պատրաստել», – հիշում է Տիգրան Հովհաննիսյանը:

Ջալավյանի նախկին զինվորները պատմում են, որ հրամանատարը տուն է գնում միայն կիրակի օրերին: Եթե այդ ընթացքում հեռախոսին զորամասից զանգ է գալիս, կայծակի պես հասնում է զորամաս: Հրամանատարի սենյակի լույսը վառվում է գրեթե ողջ գիշեր: Նույնիսկ իր երեխայի ծնվելու լուրը նրան տուն չի ուղարկել:

«Բոլորն ասում էին, որ գնդապետի երեխան ծնվել է, բայց նա մեզ հետ էր, տուն չէր գնում: Ու ես զարմանում էի, որ հայ տղամարդը կարող է իմանալ, որ երեխան ծնվել է ու չգնալ: Հրամանատարը սպասեց, ինչպես միշտ, կիրակի օրվան, հետո գնաց երեխային տեսնելու», – պատմում է Արտյոմ Տանանյանը:

Կարեն Ջալավյանը 18 տարեկանից բանակում է, 90-ականների պատե րազմից էլ սահմանին է: 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մոր համահավաք ստորաբաժանումը Ջալավյանի հրամանատարությամբ Թալիշի ուղղությամբ տասը դիրք է ազատագրվել:

Իսկ մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *