Արամ Սարգսյանը գրում է. Կորոնայի պատճառով ստիպված եմ նորից հոդվածի ժանրին դիմել, խնդրում եմ՝ խիստ չդատել. և ուրեմն…
Հաղթանակի նոր որակները Բոլորս իրավունք ունենք մտածելու՝ է՞լ ինչ է լինելու 2020թ-ին, որ այս տարին վերջանա-գնա: Չգիտեմ: Հաստատ գիտեմ, որ ինչ այժմ կատարվում է Արցախում ու նրա շրջակայքում, ճիշտ է ու իրավիճակ է փոխելու աշխարհում: Երբ համեմատում եմ կարճ ու երկար այլ բա խումների հետ, համոզվում եմ, որ սա ՊԱՏԵ ՐԱԶՄ է, որում մենք ՀԱՂԹԵԼ ԵՆՔ: Որովհետև.
1. Իլհամ Ալիևը ու իր մեծ եղբայր Ռեջեփն այս անգամ էլ մնացին սահմանին ու առաջ չեկան, բայց ամեն ինչ արել էին ու անում են, որ գան: 2. Մոջահեդներն 1-ին անգամ չեն Արցախում, Շուշիից Շամիլ Բասաև է փախել, սակայն այս անգամ մոջահեդներին բերել են Արցախ՝ իբրև պատե րազմի “միս”, որ ազատվեն ավելորդ զանգվածից, ու դա ապացուցում է Թուրքիայի՝ ոչ միայն ահաբե կչական պետություն լինելը, այլև՝ թուրք, այն թուրքը, որ համբուրում է ձեռքը, որը չի կարողանում կտ րել, իսկ երբ կարողանում է՝ գլուխն է կտ րում:
3.Միայն Պակիստան, Աֆղանստան. ուրիշ ոչ մի պետություն այսօր չի ցանկանում հարաբերվել Թուրքիայի հետ, ու այս պատե րազմն աշխարհին վերջապես ապացուցեց՝ ինչ վտ անգ է Թուրքիան իր համար: Ապացուցեց, որ բավական է սիրաշահել Էրդողանին, նա դա համարում է իր ու ժի ու դիմացինի թուլության նշան:
Իսկ ընդհանրապես, այս պատե րազմի ամենամեծ ֆենոմենը մեր ԲԱՆԱԿՆ է, որ ցանկացած տրամաբանություն, հաշվարկ, եզրակացություն գրողի ծո ցն է ուղարկում ու ապացուցում է իր տրամաբանությունը, ստիպում է հաշվի նստել իր եզրակացության հետ ու սկսել նոր հաշվարկ՝ նոր պայմաններում:
Դեռ շատ վաղ է կանխատեսումների համար, բայց կան արդեն ՓԱՍՏԵՐ, որ իրավիճակ են փոխել: Շատերն էին սպասում, որ ,ինչպես 2016-ին, չորրորդ օրը հր ադադար կլինի՝ Ռուսաստանի նախագահի ակտիվ միջամտությամբ: Չեղավ: Միջամտություն էլ չկա: Հրապարակային: ՌԴ նախագահը վստահ չէ, որ Էրդողանը իրեն լսելու է, իսկ Ալիևի հետ արդեն ոչ ոք չի խոսում՝ նա հանձնել է Ադրբեջանը Էրդողանին:
Բայց իրավիճակի փոփոխությունը դա չի վկայում, դա հետևանք է: Նոր իրավիճակն այն է, որ. 1.Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում: 2.Նիկոլ Փաշինյանը մերժեց Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով հանդիպումը: 3.Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց ՀԱՊԿ-ի օգնությանը դիմել: Ու սա փակում է ողջ “կոնֆիդենցիալի” հեքիաթը, որի վրա իշխանափոխության տեսություններ էին կառուցվում: Հայկական բանակն այլևս մեծ ընտրություն է տալիս մեզ՝ բանակցե՞լ, թե՞ բանակցություններից առաջ նախապայմաններ դնել:
Գուցե նաև՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու հարցը փակել: Հայկական բանակը մեծ ընտրություն է տալիս աշխարհին՝ շարունակե՞լ “Խուլ եմ, կույր եմ, համր եմ” սկզբունքով անատամ-անողնաշար հայտարարությունները կողմերին, թե ագրե սորին անվանել ագրեսոր ու ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ հիմնավորում ընդունելով բնակչության ֆիզիկական գոյության սպառ նալիքն ու ինքնորոշման իրավունքը:
Հայկական բանակը փակում է Ադրբեջանի ու Թուրքիայի մանևրի դաշտը, ու եթե Ալիևը բանակցությունների համար դեռ պայման է դնում հայկական զորքերի դուրսբերումը Արցախից, ընդամենն ապացուցում է, որ կոր ցրել է իրականության զգացումը: Ինչպես և Էրդողանը, որ ստիպված է ձեռնունայն վերադառնալ իր Լիբիա-Սիրիա-Իրաք-Միջերկրական շրջանակին ու այնտեղ պրոկսի պատերազմներ հրա հրել ու վարել:
Աշխարհը փոխվում է, փոխվում ենք և մենք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նոր որակը սեփական ձայն ունենալն է, որը լսելի է, ու ընկալելի է դառնում աշխարհում՝ խաղաղություն պարտադրելու՝ լինելով տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխավորը: Արամ Սարգսյան