Հիշեցնենք, որ ՊԲ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է հետևյալը. Ուշադրություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զե րծ մնալ մար տական գործողությունների մասին հեռախոսային քննարկումներից:
Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտա նգ են ներկայացնում իրենց մար տական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։
Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է հաղորդել տվյալներ,
որոնք կարող են օգտակար լինել հա կառակորդին՝ մեր ուժերի դեմ իրենց քայլերը ծրագրելիս։
Կոչ ենք անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա, թե ակամա, չվնասել հաղթական պատե րազմի ընթացքին։ Թշնամին ռմ բակո ծել է Ստեփանակերտը՝ թիրա խավորելով խաղաղ բնակչությանը. բացառիկ կադրեր
Տեսանյութն առաջարկում ենք դիտել ստորև`