Armlur.am-ը գրում է. Արցախում սեպտեմբերի քսանյոթից սկսված ռազ մական գործողություններից հետո մինչեւ հիմա շատ է նշվում այն մասին, որ հայկական կողմը պետք է հակառակորդին լռեցնի Մինգեչաուրի ջրամբարին հարվածելով:
Ջրամբարն այն օբյեկտներից է, որը բավական արծարծվում է հա կամարտության համատեքստում, մասնավորապես լար վածության շրջանում:
Ի՞նչ հետեւանքներ կունենա ջրամբարի աղե տը: Այն տեղակայված է Կուր գետի վրա, Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքում, «շփման գծին» բավական մոտ: Ըստ Ադրբեջանի մասնագետների, աղե տի դեպքում Մինգեչաուրից սկսած Կուր գետի ողջ ավազանը կմնա ջրի տակ:
Այս ուղղությամբ տեղակայված են ադրբեջանական մի շարք խոշոր բնակավայրեր: Ջրի տակ կարող է հայտնվել նաեւ ներկայիս շփման գծի ադրբեջանական հատվածը, որտեղ տեղակայված է մեծ քանակությամբ զինուժ ու տեխնիկա: Աղ ետի հետեւանքով ադրբեջանական ուժերը կկտրվեն թիկունքից, եւ «շփման» գիծը կտեղափոխվի Կուր գետից վեր հատված:
Ջրամբարը կառուցվել է մոտ յոթանասուն տարի առաջ եւ մի քանի անգամ հայտնվել «վթա րային» վիճակում: Մինգեչաուրի ջէկը բաղկացած է ութ էներգաբլոկից, ընդհանուր հզորությունը 2600 ՄՎտ է: Այն արտադրում է ողջ Ադրբեջանի էլեկտրաէներգիայի մոտ 45 տոկոսը:
Չնայած փորձագետներն ասում են, որ Ադրբեջանը այլընտրանքային եւ վերականագնվող էներգիայի աղբյուրների պոտենցիալ ունի, ինչպիսիք են հողմային եւ արեւային էլեկտրակայանները, 2016-ի պաշտոնական տվյալների համաձայն, երկրում արտադրված էլեկտրաէներգիայի միայն տասը տոկոսն է ստացվել նշված աղբյուրներից:
Այլ կերպ ասած՝ Միգեչաուրի ջրամբարի պատվարին հար վածելով, հայկական զինուժը ոչ միայն կարող է մթության մեջ թողնել Ադրբեջանն ու կաթ վածահար անել հա կառակորդի բանակը, այլեւ ջրամբարի 16,1 խկմ ջրերի տակ թողնել Կուր-արաքսյան դաշտավայրը՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: