Ես ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու և առաջնորդի, որը չի վախենում ճշմարտությունն ասել… Շառլ Ազնավուրի որդու` Նիկոլա Ազնավուրի ՀԶՈՐ նամակն ուղղված Էմանուել Մակրոնին

Նիկոլա Ազնավուրի նամակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Հարգելի՛ պարոն նախագահ, Սիրելի՛ բարեկամ, հայ ժողովրդի հավատարի՛մ աջակից,

Վերջին օրերը ցա վով եւ խոր անհանգստությամբ էին լի ամբողջ հայ ազգի համար։ Հայ ժողովրդին կրկին վտա նգ է սպա ռնում, և, ինչպես 1915-ին, այսօր էլ նա ստի պված է պա յքար մղել իր գոյության համար։ Հայ դիրքապահները քաջաբար պահում են երկրի սահմանները, բայց մար տերը, թե ժ են, և զ ոհերը՝ բազմաթիվ։

Ես ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու և առաջնորդի, որը չի վախենում ճշմարտությունն ասել, և որի համար մարդկային արժեքները գերակա են: Դուք սա ապացուցել եք Ձեր ղեկավարման այս ամբողջ ընթացքում։ Ձեր վերջին ելույթներում Դուք
ևս մեկ անգամ հիշեցրիք հայերին ու աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ այդ դա հիճների դեմ հանդիման։ Դուք համարձակորեն դատա պարտեցիք Թուրքիայի կեղծավորությունն ու ցինիզմը և նրա մեղ սակցությունը Բաքվի հան ցագործություններին:

Այս հակամարտության ընթացքում սիրիացի
ջի հադիստների՝ վար ձկան-ահաբ եկիչների ներգրավումը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ կառավարությունների անբարո ձեռագիրը և գու ժում ահաբ եկչական սպառ նալիքի վերաբերյալ, որը Թուրքիայի ձեռամբ հասնում է Եվրոպայի և Ռուսաստանի մատույցներին:

Բաքուն թիր ախավորում է խաղաղ բնակիչներին և լրագրողներին՝ օգտագործելով արգել ված զին ամթերք, խախտելով միջազգային իրավունքի բոլոր
սկզբունքները։ Ձեր և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար: Խնդրում եմ Ձեզ գործուն քայլերի դիմել՝ հանուն մեր ժողովրդի փրկության – ճանաչելով Արցախի Հանրապետությունը

որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, խնդրում եմ տնտեսական
պատ ժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ՝ նրանց գործած հան ցագործությունների համար, ինչպես նաև ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելով մեխանիզմներ գործի դնելու համար։

Ես հավատում եմ Ձեզ ու Ձեր սկզբունքայնությանը, լիահույս եմ, որ մարդասիրական և ժողովրդավարական մեր արժեքները հաղթանակ կտանեն բռ նապետության ու ոճ րագործության դեմ, որոնց շարժիչ ուժը ագահությունն է և իշխանության ծարավը: Հայաստանը քաղաքակրթության բերդամրոցն է, որը պետք է պաշտպանել:
Նիկոլա Ազնավուր «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *