Այն ինձ համար շատ թանկ հող է և ես չեմ կարող թույլ տալ, որ… Աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան ԿՈՉՈՎ դիմում է ողջ աշխարհին

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, ով հայտնի է հսկայական լսարանով, այդ թվում՝ «Один в один» երաժշտական նախագծով, իր զորակցությունն է հայտնել Արցախին եւ հայ ազգին:

«Շատ ցավալի լուրեր են, որոնք մենք ստանում ենք ԼՂ-ից ու Արցախից,- տեսաուղերձում ասել է սիրված երգչուհին։ — Դա ինձ համար շատ թանկ հող է, քանի որ հայրս, առաջին հերթին ծառայել է ՀՀ-ում , հրամանատարել է բա նակը,

եւ ես այդ բոլոր վայրերը այցելել եմ, ես շատ լավ գիտեմ, ինչի մասին եմ խոսում: Գրանից զատ, մենք շատ ընկերներ, ծանոթներ, պատմաբաններ ունենք, որոնք ինձ պատմում էին այդ ար յամբ պատված հողի մասին։ Կազարնովսկայան հիշեցրել է, որ 2015թվականին, Հայոց ցեղաս պանության 100-րդ տարելիցին Արցախում հնչել է «Ռեքվիեմ»-ը (Վերդի)։ «Մենք Վերդիի «Ռեքվիեմ» էինք կատարում հենց Ստեփանակերտի հրապարակում,

ներկա էին ավելի քան վեց հազար մարդ՝ աշխարհի տարբեր ծայրերից (այդ սարսափելի ող բերգությունը հայերին ցրեց ողջ աշխարհով մեկ)։ «Այն, ինչ մենք այժմ տեսնում ենք, սկսվող ցե ղաս պանություն է», — ասել է Կազարնովսկայան: Ես կարող եմ դա համարձակորեն պնդել․․․ Բոլոր այն արժեքները, որոնք կան Արցախի հողի վրա, հնագույն արժեքներ են։ Սրանք հսկայական մշակութային կոթողներ են, որոնք մեզ թողել են մեր նախնիները։ Եվ այդ մշակույթը կրող մարդիկ բարձր են գնահատում սեփական հողը։ Նրանք սիրում են այն, պայքարում են

նրա յուրաքանչյուր թիզի համար եւ երրորդ երկրների միջամտությունը բացարձակապես անթույլատրելի է։ Ինձ համար Արցախը Կովկասում քրիստոնեության ֆորպոստ է, որը չպետք է կորչի։ Ես գիտակցում եմ, թե ինչ է ուզում Թուրքիան, ես հասկանում եմ մյուս կողմի ձգտումը, սակայն կարծում եմ, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ-ն ու Ադրբեջանը, այլեւ պետք է լինեն փորձագետներ, պատմաբաններ, մարդիկ, որոնցում ողջ է պատմական հիշողությունը, նրանք պետք է համաձայնության գան, ինչ-որ

համաձայնության։ Քանզի պարզապես խաղաղ կարգավորման կոչ անելն սխալ է։ Այնտեղ, այնուամենայնիվ, սարսափելի բա խումներ են սկսվելու․․․ Դա թույլ տալ անկարելի է։ Ինչպես հնարավոր չէ թույլ տալ, որ խաղաղ ժամանակներում՝ այսօր, մայրերը թա ղեն իրենց զավակներին։ Դա անհավատալի. Դա սարսափելի է։ Դա սարսափելի է։ Դա ցա վալի է»․․․ Լյուբով Կազարնովսկայան նշել է, որ չի կարելի թույլ տալ այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ։

«Աշխարհի մարդիկ, ոտքի կանգնեք եւ ձեր ձայնը տվեք ի աջակցություն Արցախի։ Խաղաղություն պետք է լինի այդ երկրի վրա։ Այս երկիրը սուրբ է, էներգետիկորեն աներեւակայելի հագեցած, չափազանց կարեւոր, եւ ինձ թվում է, որ մենք բոլորս պետք է ասենք, վճռական «ոչ»՝ մա րտական գործողություններին, որոնք բոլորովին անիրավաչափ տեղակայված են այս երկրի վրա»․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *