Նախագա՛հ Ալիև, դшդարեցրեք, մի սպш նեք մեր երեխաներին, ձեր հրամանատարները ստում են ձեզ…Արցախա-ադրբեջանական սահմանին զп հված ադրբեջանցի օդաչուի կնոջ բաց նամակը

Ադրբեջանական 7news.az կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն, ղարաբաղյան հա կամարտության ընթացքում զո հված ադրբեջանցի զինվորներից մեկի կինը հայտարարություն է տարածել։ Ստորև ներկայացնում ենք այն․

«Ես Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զո հված օդաչուի կինն եմ՝ Վալիևա Սաբինա Չինգիզ քյզի և դիմում եմ Ադրբեջանի մեր բոլոր քաղաքացիներին և այլ երկրների կառավարություններին: 2020-ի հոկտեմբերի 3-ին Ղարաբաղում գնդ ակահարվեց ամուսինս ՝ AR Air Force- ի օդաչու, Վալիև Սաբիրը, նա սպա նվեց, և նրա մարմինը դեռ չի հայտնաբերվել: Մենք ունենք երկու երեխա:

Ես նրա ռա զմական գործընկերոջից (չեմ կարող անունը նշել) տեղեկացա այդ մասին: Ես հարցրի, թե ինչու Սաբիրը կա տապուլտ չի արել, նա ասաց, որ իրենք չեն կարող կա տապուլտ անել, որպեսզի չբռնվեն, որովհետև իրենց հետ թռչում են նաև թուրք օդաչուներ, որոնցից երկուսն արդեն մա հացել են: Եվ եթե որևէ մեկը գե րի ընկնի, Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենա, իրենց տոմսերը «միակողմանի» են։

Ինձ չի հետաքրքրում, թե ինչ խնդիրներ կունենա Ադրբեջանը: Ամուսնուս ռազ մական գործընկերը նաև ասաց, որ իրենց զինվորների վիճակն էլ ավելի վատ է։ Նրանց հար ձակման են ուղարկում առանց զրա համեքենաների, ինչպես թն դանոթի միս: Հազարավոր դ իակներ մնում են մարտի դաշտում ու նեխում, ու դա դեմ է մեր իսլամական սովորույթներին, և մեր Պաշտպանության նախարարությունը նույնիսկ չի ցանկանում վերցնել դ իերը:

Մեկ այլ զինվորական ինձ ասաց, որ մեր տղամարդիկ Մերձավոր Արևելքից ժամանած ահա բեկիչների աղբակույտի հետ պատերազմի են նե տվում։ Նրանք իրական հան ցագործներ են, և ոչ ոք չի անհանգստանում մեր զինվորների համար։

Հարյուրավոր զինվորներ զո հվում են այդ մարտերում, սակայն հրամանատարները վախենում են ճշմարտությունը ասել մեր նախագահին: Նրանք ավելի եւ ավելի շատ զինվորներ են հանում մար տադաշտ, որ չպատ ժվեն։

Զինվորականները պատմում են, որ եթե բնակչությունը իմանա մեր կոր ուստների մասին, կառավարությունը կկո րծանվի: Ես մեր զո հված շահիդների բազմաթիվ լուսանկարներ եմ տեսնում, բայց իշխանությունների համար նրանք պարզապես թն դանոթի միս են:

Ես դիմում եմ իմ ազգին, կառավարությանը, աշխարհի մարդկանց, տարբեր երկրների կառավարություններին, խնդրում եմ դադ արեցնել պատերազմը և պատժ ել մեր կառավարությանը շա հիդների և մարդկանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի համար:

Նախագա՛հ Ալիև, դադարեցրեք, մի սպ անեք մեր երեխաներին, ձեր հրամանատարները ստում են ձեզ, նրանք ձեզանից թաքցնում են մեր կո րուստները և անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում զինվորների հանդեպ: Մեր երկրից դու՛րս բերեք Մերձավոր Արևելքի ահաբ եկիչներին:

Թո՛ղ Էրդողանը տանը թափի իր զինվորների ար յունը՝ իր սեփական շահերի համար: Ես գիտեմ, որ երբ իմանան, որ ես դիմել եմ համաշխարհային հանրությանը, նրանք կսկսեն հետապնդել ինձ և կստիպեն հերքել իմ խոսքերը: Սակայն ես կփորձեմ համառ լինել: Բոլորիդ աղաչում եմ բարձրացնել ձեր ձայնը»,- ասել է զո հված ադրբեջանցի զինվորի կինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *