Դավիթը զո հվեց հանուն հայրենիքի, ռազ մաճակատ գնալիս ընտանիքին ասաց… Զո հված մայորի ազգականը պատմում է

Tert.am-ը գրում է․ Արցախում ընթացող ծանր մար տերի ընթացքում զո հվել է 1989 թվականին ծնված մայոր Դավիթ Սամվելի Թևանյանը: Դավիթ Թևանյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազ մական ակադեմիան, հետո ծառայության է անցել Քաշաթաղի շրջան Որոտան քաղաքի N զորամասում,

որպես դասակի հրամանատար, այնուհետև նույն զորամսում նշանակվել է վաշտի հրամանատար, ապա Կապանում շտաբի պետ, որից հետո տեղափոխվել Վարդենիսի N զորամաս՝ հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա նորից տեղափոխվել է Որոտան քաղաք շտաբի պետ: Սեպտեմբերի քսանյոթին մար տական խնդիր ստանալով` Դավիթ Թևանյանը գնացել է մար տի դաշտ:

Tert.am-ի հետ զրուցում Դավիթ Թևանյանի ազգակից Արտակ Ավետյանը նշում է, որ նա բազմաթիվ շքանշանների է արժանացել: Ստացել է «Զինվոր հայրենյաց» շքանշան, «Վազգեն Սարգսյան»-ի անվան շքանշան, պարգևատրվել է

Հայաստանի Հանրապետության երկրապահ հուշամեդալով, ունի տասից ավել պատվոգրեր ու գովասանագրեր: «Նա հայրենիքի կամքով մեկնեց ռազ մաճակատ և զո հվեց հանուն հայրենիքի: Գնալիս ընտանիքին

պատվիրակեց՝ Ձեզ ձիգ պահեք, ամուր եղեք, հաղթանակը մերն է: Նա երբեք հուսախաբ չէր լինում, և՛ ինքը, և՛ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները միշտ հայրենասիրական բարձր ոգևորվածությամբ էին ծառայում հայրենիքին:

Առօրյա կյանքում շատ ժպտերես եւ կենսախինդ էր, բայց ծառայության մեջ շատ խստապահանջ էր: Ծառայությունից դուրս շատ ընկերական հարաբերությունների մեջ էր իր զինվորների հետ: Նա ցանկացած զինվորի

նկատմամբ շատ հոգատար էր, բոլորին հարգում էր: Իր զինվորական ընկերների հետ իր փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա էին»,- նշեց Թևանյանի ազգականը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *