Հոկտեմբերի մեկին Մարտունիում հրե տակո ծություններից վիր ավորվել էր չորս լրագրող, որից երկուսը՝ ֆրանսիական Le Monde-ից: Ադրբեջանի զին ված ուժերը հոկտեմբերի մեկին Արցախում թիրա խավորել էին նաև Agence France Press գործակալության
լրագրողներին տեղափոխող մեքենան։ Միջազգային և տեղական տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետ ակ ոծվել էր: Հոկտեմբերի ութին Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու հրթի ռակ ոծման հետևանքով վիր ավորվել են նաև ռուս լրագրողներ։
Արցախում վիր ավորված ֆրանսիական Le Monde-ի լրագրող Ալան Կավալը շնորհակալություն է հայտել բոլոր նրանց, ովքեր օգնել են փրկել իր կյանքը։ Այդ մասին լրագրողը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Ֆրանսիացի լրագրողը վիր ավորվել է հոկտեմբերի մեկին Արցախի Մարտունի քաղաքում
ադրբեջանական հրե տակո ծության արդյունքում։ Նրան ուղեկցում էին լրագրող Հերմինե Վիրաբյանը, ֆոտոլրագրող Ռաֆայել Յաղոբզադեն։ Լրագրողներին ուղեկցում էր մարտունեցի քսանութամյա Գրիշա Նարինյանը, որը զո հվել է։
«Հրե տակո ծության հետևանքով զ ոհվեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, որը մեզ ցույց էր տալիս նախորդ հր ետ ակո ծության հետքերը։ Նա քսանութ տարեկան էր։ Իմ մտքերն ամեն օր նրա ու նրա հարազատների հետ են։ Նա զո հվեց, որովհետև ցանկանում էր, որ աշխարհն իմանա, թե ինչի միջով է անցնում իր ժողովուրդը»,- գրել է Կավալը։ Լրագրողը նշել է, որ քայլ առ քայլ դեպի ապաքինում է գնում՝ երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, որոնք
հար վածից հետո առաջին իսկ րոպեից մեծ ջանքեր են գործադրել Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում ու Փարիզում փրկելու համար իր կյանքը։ Նա նշել է, որ այդ մարդկանցից ոմանք հայտնի դեմքեր են, ոմանք՝ իր կոլեգաները, իսկ ոմանք՝ անհայտ մարդիկ, որոնց անունները չգիտի։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մարտունիի բուժկենտրոնի հերոս աշխատակիցներին, որոնք հար ձակման տակ լինելով, փրկեցին
անծանոթ օտարերկրացիներին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն տղամարդկանց, որոնք ոլորապտույտ ճանապարհով հասցրեցին ինձ Ստեփանակերտ շտապ օգնության հին մեքենայով»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր բուժաշխատողներին։ Կավալը նաև շնորհակալություն է հայտնել Արցախի, ՀՀ և Ֆրանսիայի իշխանություններին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներին, իր գործընկերներին։