Ֆրանսիական Հանրապետության պատմական քայլը. իսկ այլ ելք մնացե՞լ է

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք Արցախի Մարտունուց մինչեւ Փարիզ օգնել, փրկել ու ճանապարհել են ֆրանսիացի լրագրողին, որը ծանր վիր ավորվել էր Արցախի դեմ Բաքվի միջոցով թուրք-իսրայելական ահաբե կչական պատե րազմը, խաղաղ բնակչության թիրա խավորումը լուսաբանելիս:

«Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ով իրենց բոլեր ջանքերը ներդրեցին այս օպե րացիայի համար եւ նոր էջ գրեցին Ֆրանսիայի ու Հայաստանի համերաշխության պատմության մեջ», գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Հայ-ֆրանսիական համերաշխությունն իրապես կարեւոր ու ուժեղ իրողություն է ոչ միայն մարդասիրական, ոչ միայն քաղաքական, այլ քաղաքակրթական իմաստով:

Հենց այդ գիտակցումն էր անշուշտ նաեւ, որ Արցախի դեմ ահաբ եկչական գրո հից հետո դարձավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շատ հստակ եւ բացառիկ դիրքորոշման պատճառը: Ֆրանսիայի նախագահը քաղաքական մակարդակում հստակ արձանագրեց գրո հի ահաբե կչական բնույթն ու դրանում Թուրքիայի հրամանատարությունը: Ֆրանսիան կխաղա իր դերը, հայերին դիմելով ասել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Այդ դերը թերեւս պետք է լինի արդեն հենց այն նոր էջի շրջանակում, որ հայ-ֆրանսիական համերաշխության իմաստով արձանագրում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Իսկ ո՞րը պետք է լինի Ֆրանսիայի այդ դերը: Դա ամենեւին հռետորական հարց չէ եւ Ֆրանսիայի առաջ կանգնած է որպես սկզբունքային հարց: Ֆրանսիայի այդ համաշխարհային պատմա-քաղաքական, քաղաքակրթական պաշարի համեմատ լոկ նախագահի հայտարարությունները կամ արտգործնախարարության դիվանագիտական մաքոքային ջանքերը՝ իրենց անկասկած մեծ կարեւորությամբ հանդերձ, բավականին քիչ են ԴԵՐ դիտարկվելու համար:

Փարիզն այդ իմաստով պատմական շեմի առաջ է, քանի որ Արցախին եւ քաղաքակրթությանը Կովկասում նետ վածած ահա բեկչական մար տահրավերը հենց դերերի պա տերազմ է՝ ռազ մական եւ քաղաքական դաշտում: Ըստ այդմ Ֆրանսիայի առաջ էլ իսկապես հարց է՝ որն է Փարիզի խորքային ԴԵՐ-ն այդ պատե րազմում: Դա կարող է լինել Արցախի ճանաչումը, որն իհարկե կլինի պատմական

որոշում ոչ միայն հայ ժողովրդի գոյության եւ իրավունքների պաշտպանության քաղաքական եւ քաղաքակրթական նշանակության համատեքստում: Արցախի ճանաչումը Ֆրանսիայի համար կարող է դառնալ կովկասյան դերերի պատ երազմում պատմական որոշում՝ միջազգային անվտանգության համակարգում դերային շր ջադարձի կամ բեկմ ան հեռանկարով:

Կովկասում ներկայումս վճռվում է աշխարհակարգային ճարտարապետության հարց, եւ այստեղ է, որ ոչ միայն Փարիզի, սակայն նաեւ Փարիզի առաջ է հարցադրումը՝ ո՞րը կարող է լինել այդ ճարտարապետության մեջ ֆրանսիական ներդրումը: Աներկբա է, որ այդ առումով Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը եթե ոչ արդեն, համենայն դեպս տեւական հեռանկարի իմաստով վերածվելու

է վիճակագրական ձեւաչափի: Հետեւաբար դրանում ներգրավված ուժային կենտրոնների համար կա խնդիր՝ չվերածվել ռեգիոնալ վիճակագրի, մնալ դերակատար: Մոսկվայի եւ Վաշինգտոնի ռեսուրսներն այստեղ շոշափելի են: Ինչ ռեսուրս ունի Փարիզը վիճակագրի եւ դերակատարի դիլեմայի հարցում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշումը ճանաչելուց բացի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *