Դպրոցի պարծանքը հիմա դարձել է դպրոցի ցш վը․․․զոհված 18-ամյա Էդգարի անավարտ երազանքները

Irakanum.am-ը գրում է. Սեպտեմբերի քսանյոթից սկսած թուրք-ադրբեջանական հшր ձшկումների արդյունքում զո հվшծ զին ծшռայողներից Էդգար Զաքարյանը Երևան քաղաքից էր։ 18 տարեկան քաջորդին սովորել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան 189 ավագ դպրոցում։ «Դպրոցի

պարծանքը։ Խելացի, համեստ ու դաստիարակված», – խոսելով զո հվшծ զին ծшռայողի մասին Irakanum.am-ի հետ զրույցի ընթացքում հուզմունքը մի ձև զսպելով ասաց դպրոցի տնօրենը՝ Ռիմա Դավթյանը։ «Դպրոցում որեւէ միջոցառում առանց Էդգարի չէր անցկացվում, նախшձե ռնող էր, շատ լավ ասմունքում էր։ Չգիտեմ

բառերով բնութագրել հնարավոր չէ, թե ինչ զգացողություն է դպրոցի ուսուցչական կազմի մոտ, երբ ցш վով իմացանք, որ մեր բոլորիս սիրելի Էդգարը զո հվել է»,-ասաց Դպրոցի տնօրենը։ Ռիմա Դավթյանի խոսքով՝ դպրոցում ամեն տարի Վերջին զանգի արարողությունը մեծ շուքով են նշել, այս տարի պայմանավորված

կորոնավիրուսյան համավարակով՝ չեն արել։ Սակայն դպրոցը ավարտող աշակերտներին, որոնց մեջ եղել է նաեւ Էդգար Զաքարյանը խոստացել էին ծառայությունը վերջացնելուց հետո, անպայման հավաքվելու են նույն կազմով, տոնելու 2 առիթ պիտի ունենային՝ վերջին զանգ և բանակից

զո րшցրում։ Ցш վոք Էդգար Զաքարյանը զո հվեց հայրենիքի պшշտ պшնության ժամանակ։ «Բոլոր ուսուցիչները Էդգարին շատ էին սիրում, ինքն էլ էր կապված բոլորի հետ։ Նույնիսկ ծառայության ըպթացքում հնարավորության դեպքում զանգում էր դպրոց, խոսում ուսուցիչների հետ։ Վերջին անգամ Էդգարը ուսուցիչներից մեկին

զանգել էր հոկտեմբերի հինգին՝ մանկավարժների օրվա կապակցությամբ շնորհավորելու։ Կես բառ էր հասցրել փոխանակել․․․»,- պատմում է տնօրենը։ Էդգար Զաքարյանի նպատակներից գլխավորն էլ կրթությունը շարունակելն էր։ Դպրոցը ավարտելուց հետո բանակ էր զո րшկոչվել։ 18 տարեկան հերոս քաջորդին Երևանում

բնակվում էր ծն ողների հետ։ Տան միակ որդին էր, ուներ իրենից մեծ քույր։ «Դպրոցի պարծանքն այժմ դարձել է դպրոցի ցш վը․․․անդառնալի կորուստյան վիշ տը ծш նր է։ Չէ, որ Էդգարին խոստացել էին զորացրվելուց հետո Վերջին զանգ պիտի անեին, նա էլ կրկին բեմ էր բարձրանալու և ասմունքելու էր․․․»,- արցունքոտ աչքերով եզրափակեց Սամվել Գևորգյանի անվան 189 ավագ դպրոցի տնօրենը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *