Էրդողանի բոլոր քայլերը կենտրոնացվել են մեկ նպատակի շուրջ…Ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բայը ջախջախիչ հարված հասցրեց Էրդողանին

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բայը դատ ապարտել է թուրք-ադրբեջանական սադ րիչ գործողությունները , Թուրքիայի նախագահի իսլամիստական ,կայսերական նկրտումները: Այս մասին նա ասել է Եվրախորհրդարանում ունեցած ելույթում․ «Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մար տահրավերին համարժեք պատասխան տալ, վերջինս վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական ու իսլամիստական երազանքը, մինչդեռ այստեղ՝ Բրյուսելում, հերթական անգամ մանրախնդրությամբ ենք զբաղվում»:

Ֆրանսիացի պատգամավորը նշել է , որ 3.000- 4.000 սիրիացի ջի հադիստ Թուրքիայի կողմից փոխադրվել է Հայաստան. սա այն է, ինչն անձամբ ընդունել է նաև նախագահ Էմանուել Մակրոնը: Հազարավոր իսլամիստ վար ձկաններ, որոնք մեղա դրվում են Իսլամական պետություն կազմակերպության կողմից կազմակերպված պատե րազմական ոճրագո րծությունների մեջ, Էրդողանի կողմից ուղարկվել են այլ հանցագործություններ կատարելու և շարունակելու Հայոց ցեղասպ անությունը, որն իրականացվել է ութսուն տարի առաջ Օսմանյան Կայսրության կողմից:

«1.2-ից մինչև 1,5 միլիոն զո հ, ցեղաս պանություն, որը թուրքական իշխանությունները մինչ օրս չեն ճանաչել, և որի ճանաչումը այլ պետությունների կողմից Էրդողանի կողմից որակվել է որպես մեծագույն վիրավորանք: Սակայն պատմությունը վիրա վորանք չէ, պատմություն, որն Էրդողանն այնուամենայնիվ կուզենար վերստին գրել, քանի որ իր բոլոր քայլերը կենտրոնացվել են մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել Օսմանյան Կայսրությունը, ստանձնել սուննական իսլամական առաջնորդի դերը, որն ուներ Թուրքիան Խալիֆայության ժամանակաշրջանում:

Դա մի նախաձեռնություն է, որն ինքը ստանձնում է այդ թվում իր պաշտոնական քարոզչական տեսանյութերում: Ռազ մական գործողությունները Սիրիայում ու Լիբիայում, դժվարությամբ թաքցվող մերձավորությունը Իսլամական պետություն կազմակերպության հետ, դեպի Հունաստան իսկական միգրացիոն ներխ ուժման կազմակերպում, եկեղեցիների կոր ծանում Անատոլիայում,

հարձ ակում կիպրական ռեսուրսների վրա Միջերկրածովյան տարածաշրջանում, Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխում մզկիթի, և այժմ` ներխ ուժում հայկական տարածք՝ աշխարհում առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի ուղղությամբ: Էրդողանի բոլոր գործողությունները վկայում են այդ նեոօսմանական նկրտումների վերաբերյալ:

Իսկ այս ընթացքում Խորհուրդը նվազասույթ կիրառելու վառ արտահայտված հակում է ցուցաբերում. հոկտեմբերի երկուսի իր եզրակացություններում Խորհուրդը հայտարարում է, որ ՛՛խստորեն դատ ապարտում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախ տումները, որոնք պետք է դա դարեն՛՛: Բայց այս ամենը շարունակվում է արդեն հիսուն տարի: Հիսուն տարի է, ինչ Թուրքիան օկուպացնում է անդամ պետության տարածքի կեսը, իսկ դուք համառորեն ցանկանում եք, մեջբերում եմ, ՛՛բարեխիղճ երկխոսություն՛՛:

Պատասխան միջոցներն արդեն պետք է ձեռնարկված լինեին անդամակցության գործընթացի արժեքի, Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորման, Հունաստանի ու Բուլղարիայի սահմանների անվտ անգության անհրաժեշտ ապահովման, մաքսային միության (որը թույլ է տալիս Թուրքիային իրականացնելու իր արտաքին առևտրի քառասուն տոկոսը Եվրոպական միության հետ) գործունեության դադա րեցման ուղղությամբ:

Բայց ոչինչ: Ոչինչ: Եվրոպան վախենում է Թուրքիայից, ու պատասխանը ողբեր գական է. Խորհուրդը հերթական անգամ տեղի է տվել այս մշտական շանտաժին: Այն մեզ հիշեցնում է Բալզակին, ով ասում էր, որ ՛՛համակերպումը ամենօրյա ինքնաս պանություն է՛»՛,-հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բայը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *