ՇՏԱՊ. Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ից հրադադար է հայտարարվում. բանակցություններն ավարտվեցին, Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ

Նախ նշենք, որ Մոսկվայում  ընթացել են բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյխուն Բայրամովի միջեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ:

Համաձայն միջոցառումը լուսաբանող ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ բանակցություններն ընդհատվել են կարճ ժամանակով. Ադրբեջանի պատվիրակությունը լքել է բանակցությունների սենյակը: Լրագրողների առաջարկով՝ Ջեյխուն Բայրամովի դեսպանը գնացել է դեսնապատուն անհրաժեշտ զանգերը կատարելու նպատակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից

հետո Ռուսաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել ռա զմական գործողությունները, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան հակ ամարտության գոտում, հումանիտար նկատառումներից ելնելով՝ զո հվածների դ իերն ու գե րիներին փոխանակելու նպատակով:

Քիչ առաջ, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները հանդես եկան հայտարարությամբ

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի ու համապատասխան ՌԴ նախագահ Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կր ակի դադարեցման մասին` ռազմագերիների ու պահվող այլ անձանց, զո հվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *