Երիտասարդ աղջիկներից մեկը մի քանի ժամ առաջ միայնակ ոչնչ ացրել է հինգ թշնամու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Արծրուն Հովհաննիսյանի հետ գտնվել ենք մի վայրում, որտեղ մար տական ծանր
առաջադրանքը գերազանց կատարելուց հետո սառը գետնին քնած էին մեր քաջարի մար տիկները։ Նկատեցինք, որ նրանց մեջ կային նաև երիտասարդ աղջիկներ` կին զինծառայողներ: Հրամանատարն ասաց,
որ նրանցից մեկը (անունը առայժմ չեմ նշի), մի քանի ժամ առաջ միայնակ ոչնչ ացրել է հինգ թշնամու՝ դրանով ապահովելով կատ աղի մար տի ժամանակ մերոնց թիկունքի անվտանգությունը։ Իսկ ամենահուզիչն այն էր, որ մեր
գեղեցկուհին ունի վեց ամսական երեխա, որին թողել է մոր խնամքին, իսկ ինքը մեկնել առաջնագիծ։ Եվ ինչքան այսպիսի առյուծներ են բացահայտվել այս օրերին, որոնց մասին դեռ երկար կխոսենք»: