«Հենց ջոկեք չկամ՝ երեխեքին փախցրու», – սա մայոր Էդգար Մաթեւոսյանի, կամ մարտական ընկերների համար Մաթոսի վերջին հրահանգն էր՝ սպաներին, զո հվելուց մեկ ժամ առաջ: Հոկտեմբերի երկուսին կարեւոր առաջադրանք ուներ ու փորձառու հետախույզը շատ լավ գիտեր ուր էր գնում, ինչի համար: Ցավոք, հետ չեկավ, բայց հասցրեց փրկել իր մար տական ընկերների, իր զինվորների կյանքը:
«Ժպիտը դեմքին շորերը հագել է եւ գնացել է կռ վի դաշտ, դաժե իմացել է, որ ինքը կարող է էլ հետ չգա: Կենաց-մա հու կռ վի էր գնացել: Ինքը, երբ գործի մեջ է, չի զանգում, բայց զո հվելուց 2-3 օր առաջ զանգեց, ասեց՝ լավ եմ: Բայց ի՞նչն էր լավ, ամենածանր տեղերում է կռ վել, դիրքեր է գր ավել, սարեր է գր ավել, հետո եմ իմացել՝ իր մար տական ընկերներից»,- մեզ հետ զրույցում պատմեց զո հված հերոսի սիրելի կինը՝ Ասթինեն:
Էդգար Մաթեւոսյանը սեպտեմբերի քսանյոթից սկսած՝ Արցախում մասնակցել է ամենաթե ժ մար տերին ու առաջին օրերին ոտքից վիրա վորվել: Կնոջ պատմելով՝ «Ուզել են տանեն հոսպիտալ, ասել է՝ չէ, բա ես իմ զինվորներին ո՞նց մենակ թողնեմ: Ինքը իրա ձեռքով իրեն պերեվյազկա է արել ու նորից մտել կռ վի մեջ: Ու հիմա իր զորամասի աֆիցերները, զինվորները, որը գալիս է, ասում է՝ ես իրան եմ պարտական, որ ապրում եմ ու կամ, ինքը ինձ փրկել է:
Հավատս չի գալիս: Չէի հավատում, որ իրեն կարող է ինչ-որ բան պատահի, էնքան ուժեղ էր, էնքան անվախ, մի այլ կարգի դուխով: Գիշերները չէր քնում, հետախուզություն էր անում, խրամատ էր փորում, ամեն ինչ էր անում՝ բանակի համար»: Մայորին Արցախ են ճանապարհել իր երկու անչափահաս երեխաները, որդին տասը տարեկան է, աղջիկը՝ ութ. «Տղաս շատ ծանր է տանում, մի քիչ իրենց հույս են տալիս, ասում են՝ մենք հերոսի երեխաներ ենք»:
Իսկ մայոր Մաթեւոսյանը այն բացառիկ հերոսներից է, որի անունը ոսկե տառերով գրված է Վազգեն Սարգսյանի անվան ռազ մական ակադեմիայի պատին՝ որպես գերազանցիկ: Ապրիլյան պատե րազմին նրա շնորհիվ տասնյակ զինվորների կյանքեր փրկվեցին, որի համար Մաթեւոսյանն արժանացավ «Մար տական խաչ» և «Արիության համար» շքանշաններով։
Մայորը գերազանցիկ ու խստապահանջ էր ամեն ինչում, նախեւառաջ՝ ինքը իր հանդեպ: Նրա մար տական ընկերներից Ռուբեն Մարտիրոսյանը նրա մասին գրում է. «Շատ ծանր էր, չորսից սկսեց մեր կրա կը ու կր ակը մեր վրա: Բայց ավելի դժվար էր էն մի լուսաբացը, էդ էր ճակատագրականը։ Էդ օրը չձգեցի, առավոտվա կողմ աչքս կպավ, մի կես ժամ քնեցի, եկան, թե՝ Մաթեւոսյանն ա եկել, սերժանտներին ա կանչում։
Սերժանտներս գնացինք, դեմս նստած էր, չէի ջոկել, որ ինքն ա, մի րոպե տեւեց էդ պահը, հենց ջոկեցի, վռազ պատվի առա: «Թողնել» տվեց, ձեռքը մեկնեց ու մի կարճ նախադասություն՝ «ապրե՛ք, կյանքեր եք փրկում, գերազանց ա»: Բայց կար մի բայց… Մաքրասեր խստապահանջ ՇՊ-ն (Էդգար Մաթեւոսյանը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի N զորամասում շտաբի պետ էր) չէր կարա չասեր, որ տարածքը կեղտոտ ա: Հա՛, կզարմանաք, ինքը տենց մարդ ա։ Գնաց, էլ չտեսանք իրան։ Ասավ՝ էլի եմ գալու:
Չեկավ։ Հետաքրքիրա ա, բայց համ էդ ամեն ինչն էր ղեկավարում, համ ամենաշատն էր հոգնած, սակայն եկել էր, որ դուխ տա մեզ: Տվեց էն էլ ինչքա՜ն։ Կռ վի առաջին կամ երկրորդ օրն էր, խոսում էինք, ասինք՝ ավելի լավ ա մեզ խփեն, քան իրան: Ինքն էր գումարտակի ողնաշարը։ (ԿՈՏ ՐՎԵՑ)։ Ինքն էլ էր գիտակցում, որ առանց իրա չի լինելու։ Զո հվելուց մի ժամ առաջ աֆիցերներից մեկին ասել էր՝ հենց ջոկեք չկամ, փախցրու երեխեքին։ Դաժե էդ էր մտածել: Տենց էլ եղավ։ Մեկ ժամ հետո զո հվում ա։ Գիտակցելով գնաց էդ քայլին։ Բառեր չկան նկարագրելու։ Ինքը իմ համար մի նոր ՄՈՆԹԵ Ա։ ԱՆՄ ԱՀԱՑԱՎ»: Մայոր Մաթեւոսյանը առանց հայր է մեծացել եւ խոսք էր տվել իր երեխաներին՝ երբեք նրանց առանց հոր չթողնել: Ավաղ…