ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. Մենք պահանջում ենք Թուրքիայից, որ…

Armlur.am-ը գրում է. Այսօր Սերգեյ Լավրովը ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով արցախյան հակամա-րտությանը` նա մասնավորապես նշել է. Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներ ունենալուն, ապա եթե խնդրին տանք ճշգրիտ իրավական ձևակերպում (legal definition), ապա մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը:

Այդ տարածքը որոշվում է ոչ թե պատմությամբ, այլ տարածքի նկատմամբ առկա օրինական՝ հայկական տիտղոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այսպես, նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի ու Տրապիզոնի նահանգների՝ համապատասխանաբար 63%, 66%, 100% և 75% տարածքը de jure

պատկանում է Հայաստանի Հանրապետությանը ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական հողեր» կամ ցեղաս-պանություն է եղել, այլ քանի որ դրանք, չնայած Թուրքիայի կողմից դրանց 1920թ. բռնազավթմանը, առ այսօր կրում են Հայաստանի Հանրապետության իրավական տիտղոսը:

Տիտղոս, որը նախ 1920թ. ապրիլի 26-ին ավելի քան հիսուն երկրների անունից ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Իտալիան, ապա ԱՄՆ մեծ կնիքով (The Great Seal of the United States) եւ նախագահ Վիլսոնի ստորագրությամբ վերահաստատվել ու ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի քսաներկուսին, իսկ հետո

վերահաստատվել է Լոզանի՝ 1923թ. հուլիսի քսանչորսի պայմանագրի տասնվեցերոդ հոդվածով»:
Սերգեյ Լավրովը Բաքվին և Երևանին տեղեկացրել է նաև, որ պաշտպանության նախարարությւնների գծով պետք է հանդիպում հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների մշակման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովի կարծիքով, Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է ու պետք է ընթանա տեղում պայմանավորվածությունների իրագործմանը զուգահեռ։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, Ղարաբաղում պետք է խաղաղապահների տեղակայել։ Նա նաև ասել է, որ Մոսկվայի կարծիքով, Ղարաբաղում պետք է ռուս դիտորդներ լինեն, սակայն վերջին խոսքը հակամար-տող կողմերինն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *