«Չգտանք Ողջերի մեջ, փնտրենք զո հվшծների մեջ»․ ինչ է պատմում զո հվшծ Գոռ Հարությունյանի մասին նրա կինը

«Եթե գյուղից ոչ մեկ չգնա, միևնույն է, ես գնալու եմ»,-ասել է Գոռը, երբ Ծաղկաբերդի գյուղապետը հայտնել է՝ հավաք է լինելու, բոլորին տանելու են ռшզ մшճակատ։ Սկզբում ասել են, որ հոկտեմբերի 10-ին են տանելու,

սակայն պшտ երшզմի հենց 1-ին օրն էլ տարան։ Երիտասարդ էր, Քսանչորս տարեկան, 1 տարի է՝ ինչ ամուսնացել էր, ծրագրել էին, թե քանի երեխա պիտի ունենան, ինչպես են ապրելու, ինչ է անելու։ Սեպտեմբերի 29-ին ընտանիքը ստացավ լուր, որ Գոռ Հարությունյանը վի րшվոր է։ «Ողջ

օրը Գոռին էինք ման գալիս, բոլոր հիվանդանոցում ման եկանք, չէինք գտնում։ Եկանք Գորիս, նորից չգտանք, Գորիսի հիվանդանոցում ասացին՝ այդպիսի անունով վի րшվոր չունենք։ Հետո կեսրայրս ասաց՝ ողջերի մեջ չգտանք, փնտրենք զո հվածների մեջ։ Գնաց մո րգ, ես էլ շարունակ

Գոռին էի զանգում։ Մոր գում սկեսրայրս զանգեց, զանգը ներսում լսվեց․․․»,- Գոռի կինն է պատմում՝ Նելլի Մանվելյանը։ «Աղունիկներիս լավ կնայեք, երեխիս լավ կնայեք, ձեզ լավ կնայեք, հետ եմ գալու շուտով։ Չեկավ, ասեց և չեկավ»։ Այսպես է հրաժեշտ տվել ընտանիքին։ Նելլին միայն

տասնութ տարեկան է, որդու՝ Արենի մի տարին էլ չի լրացել։ Մայրն ասում է՝ փոքրիկը երեւի զգացել է հոր մш հը, ամբողջ օրը լավ չէր, բարձր տաքություն ուներ։ «Մինչեւ պապային չէր տեսնում, չէր քնում։ Պապան ինչքան էլ, որ հոգնած գար տուն, Արենի հետ մի երկու ժամ պետք է խաղար, նոր հանգստանար։ Էնքան բարի էր, ընկերասեր, բոլորին օգնում էր, ցանկանում էր

բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի»,-պատմում է Նելլին։ Ժպտում է, երբ Գոռի մասին է պատմում, քանի որ, ինչպես Նելլին է ասում, Գոռն էլ կենսուրախ էր, սիրում էր բոլորին ուրախացնել, երեխայի նման ուրախացնող և ուրախացող․ «Չեմ իմանում, հավատս չի գալիս, որ չկա»։ Կինը հիշում է, երբ ամուսնացել էին, Գոռին մի քանի օրով էլի «պոստեր» պետք է տանեին․«Էլի 1-ինն ինքը գնաց»,-ասում է Նելլին։
Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *