Նշենք, որ Էրդողանը Թուրքիայի նախագահն է: Այսօր համացանցում քննարկման առիթ է դարձել մզկիթում նրա ինքնազգացողության վատացումը: Լուրը արագորեն տարածվել է թուրքական մամուլում, անմասն չեն մնացել նաև հայերը և իրենց սուր մեկնաբանությունները հնչեցրել դեպքի մասին:
Թուրքական մամուլը մասնավորապես նշել է. Մզկիթում աղոթելիս Էրդողանը կորցրել է գիտակցությունը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը առավոտյան աղոթքի ընթացքում առողջության վատթարացումը բացատրել է ճնշման բարձրացմամբ: Այս մասին կիրակի գրում է Hürriyet թերթը:
«Ես արյան ճնշման տատանում ունեի շաքարային դիաբետի պատճառով», – հրատարակությունը մեջբերում է Թուրքիայի առաջնորդի խոսքերը, – «Այժմ ամեն ինչ կարգին է»: Էրդողան Ավելի վաղ CNN Turk հեռուստաալիքը հայտնել
էր, որ Էրդողանը կորցրել է գիտակցությունը կիրակի առավոտյան Ստամբուլի նահանգի Աթասեհիր քաղաքում գտնվող Միմար Սինան մզկիթում աղոթելիս: Բժիշկները նրան տեղում շտապ բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչից հետո Էրդողանը ուշքի է եկել: