Սիրտս ցավում է. ցանկանում եմ գալ Հայաստան, որպեսզի…Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայենի կարեկից խոսքը ուղղված հայ ժողովորդին

Դարեր շարունակ թշնամու դեմ պայքարած հայ ժողովուրդը այսօր ևս կանգնած է հայրենիքի փրկության կարևոր նպատակի առջև: Ադրեջանը, ցավոք , սկսել է ցուցաբերել հերթական ագրեսիան: Սակայն այս անգամ, Թուրքիայի հետ միասին, մտադրված են ավարտին հասցնել 1915 թ. ցեղաս-պանությունը:

Պատմությունը ցույց է տվել, որ մենք միշտ մենակ ենք եղել. պայքարել ենք` հույսներս դնելով մեր քաջարի զինվորների, հայ տղամարդու, ոգևորող հայ կանանց, ապագային հավատացող փոքրիկների ու պատմություն կերտած ծերերի վրա:

Այժմ կրկին զո-հասեղանին է դրվել մեր ապագայի փրկության հարցը: Մի բռունցք ենք դարձել, աշխարհի և ոչ մի ազգ չունի այն համախմբվածությունն ու ուժը, որն ունի հայը: Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն, խոսելով Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի մասին, նշել է.

«Սիրտս ցավում է. Ցանկանում եմ գալ Հայաստան, գնալ Ղարաբաղ և կանգնել հերոսական հայ ժողովրդի կողքը։ Հայերը բացառիկ մշակույթի կրող են, ես ցանկանում եմ լինել լույսի կողմում ընդդեմ խավարի և ագրեսիայի».

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *