Ես եմ այն մայրը, որ քեզ լույս աշխարհ բերեց, այն երջանիկ մայրը, որ…Հերոսաբար զո հված Մխիթարի մոր անչափ հուզիչ գրառումը, որն անհնար է կարդալ առանց արցունքների

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանում մար տերը շարունակվում են։ Ամեն զինվոր, սահմանում կանգնած՝ իր կյանքի գնով է պաշտ պանում

հայրենիքը։ Եւ ահա համացանցում հայտնվել է մեր հերոս Մխիթարի մոր գրառումը, որը պարզապես անհնար է կարդալ առանց արցունքների։ «Կարոտում եմ ծով աչքերդ…

Ես եմ այն մայրը, որ քեզ լույս աշխարհ բերեց, Ես եմ այն երջանիկ մայրը, որ քեզ ուներ և էլի ունեմ։ Դու մեծացել ես մի ընտանիքի մեջ, որտեղ ազգային ավանդույթները վեր են ամենից։

Դու սովորել ես հարգել մեծին, ծնողասեր, հարգանքով և պատվով, մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։ Մենք քեզ այդպիսին էինք դաստիարակել։ Որքան երազանքներ ունեիր, որոնք անկատար մնացին, նպատակներ։ Կարոտը խեղ դում է, էլ դիմանալու չի բալես,

ինչպես եմ կարոտել հեռախոսից լսվող ձայնիդ (մերս ինչ կա ոնց ես կյանքս)։ Չի գալու էլ էն զանգը՝ ԶԻՆՎՈՐ ԲԱԼԵՍ, որից ես ցնցվում էի ու ինչ իրավիճակում էլ լինեի պետք է պատասխանեի։ Տղես, կարոտել եմ քեզ շաա՜տ…….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *