Առաջ ես միայն քոնն էի, դու՝ միայն իմը: Հիմա մենք երկուսով բոլորինն ենք… Առшջ նագծում զո հվшծ Շանթ Նավոյանի սիրելիի՝ Էլեն Մարտիրոսյանի հուզիչ գրառումը

Առшջ նագծում զո հվшծ Շանթ Նավոյանի սիրելին` Էլեն Մարտիրոսյանը, իր սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել ու կատարել հետևյալ գրառումը. «Առաջ ես միայն քոնն էի,

իսկ դու՝ միայն իմը: Այժմ մենք երկուսով բոլորինն ենք: Դու դարձել ես հերոս, ես՝ հերոսի աղջիկ: Դու դարձել ես՝ հրեշտակ, իսկ ես՝ քո վկան Երկրի երեսի վրա: Դու դարձար՝ հավերժ զինվոր, իսկ ես՝ հավերժ

զինվորի սպասող: Դու դարձար՝ հայրենիք, իսկ ես՝ հայրենապաշտ: Մենք իրարից չենք բաժանվել: Դու իմ սրտի մեջ ես և միշտ կլինես: Մի քանի տարում մի կյանքից ավել ես ինձ նվիրել, իսկ հիմա նվիրել ես հենց քո

կյանքը, սակայն ոչ միայն ինձ, այլ ողջ ազգիս: Դու միշտ ասում էիր. «Շատերին շատ ենք»… Ճշմարիտ էիր, Շա՜նթս: Այնքան շա՜տ էինք, որ աշխարհը չդիմացավ մեր սիրո չափաբաժնին, և գնացիր

քո սիրած «Դեպի վերև»-ը, որ մեր երկնային սերը պատի ամբողջ աշխարհին: Չորս տարի 9 ամիս յուրաքանչյուր օր միմյանց ասել ենք «բարի լույս» ու «բարի գիշեր» , իսկ վերջում՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՐԱՐ ՀԵՏ ՄԻՇՏ: Հավերժ իմ սեր»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *