Ձեր սև ցուցակում գտնվելը, Ադրբեջա՛ն, ինձ համար պատիվ է, քանզի… Արցախում գտնվող Վիտալի Միլոնովի ուժեղ ապտակը Ադրբեջանին

Դարեր շարունակ թշնամու դեմ պայքարած հայ ժողովուրդը այսօր ևս կանգնած է հայրենիքի փրկության էական նպատակի առջև: Ադրբեջանը, ցավոք , սկսել է ցուցաբերել հերթական ագրեսիան: Բայց այս անգամ, Թուրքիայի հետ միասին, մտադրված են ավարտին հասցնել 1915 թ. ցեղաս-պանությունը:

Պատմությունը ցույց է տվել, որ մենք միշտ մենակ ենք եղել. պայքարել ենք` հույսներս դնելով մեր քաջարի զինվորների, հայ տղամարդու, ոգևորող հայ կանանց, ապագային հավատացող փոքրիկների ու պատմություն կերտած ծերերի վրա: Այժմ կրկին զո-հասեղանին է դրվել մեր ապագայի փրկության հարցը: Մի բռունցք ենք դարձել, աշխարհի և ոչ մի ազգ չունի այն համախմբվածությունն ու ուժը, որն ունի հայը:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը գտնվում է Արցախում: Անդրադառնալով արցախաադրբեջանական հակամար-տությանը նա մասնավորապես նշել է. «Ադրբեջանն ինձ ներառել է իրենց սև ցուցակում, այն պատճառով, որ այժմ Ստեփանակերտում եմ գտնվում։ Եթե Ադրբեջանը այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում խաղաղ բնակիչներին, երեխաներին սպ-անելու,

ռմբ-ակոծելու համար` ապա ես չեմ ուզում լինել նրանց սպիտակ ցուցակներում, ես գերադասում եմ սև ցուցակները։ Այնպես որ թող իմանան` սև ցուցակը` ինձ համար պատիվ է, ես հայ եղբայրների հետ եմ».

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *