«Մի բան կա, որի մասին չէի ուզենա խոսել, բայց պետք է հիմա ասեմ»… Վլադիմիր Սլովյովը` հայերից միշտ օգնություն խնդրող, սակայն հայերին չօգնող այլազգի քաղաքական գործիչների մասին

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից արցախադրբեջանական սահմանում մար տերը շարունակվում են։ Ամեն զինվոր, սահմանում կանգնած՝ իր կյանքի գնով է պաշտ պանում հայրենիքը: Մենք ունենք մեկ նպատակ. այն է` հաղթանակ և մեր պայքարն արդար է:

Վլադիմիր Սոլովյովը, անդրադառնալով արցախյան մարտերին և լռության մեջ թաքնված միջազգային հանրությանը, նշել է. «Մի բան կա, որի մասին չէի ուզենա խոսել, բայց պետք է հիմա ասեմ. Գիտե՞ք, թե որքան հասարակական ու քաղաքական

գործիչներ իրենց կարիերայի և առաջընթացի համար պարտական են հայերին. Եվ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև մի շարք արտասահմանյան երկրներում։ Որտե՞ղ են այդ գործիչները։

Երբ որ հայերի քվեներն էր պետք, աջակցությունը և այլն` դուք բոլորդ Արարատի մասին կենացներ էիք ձոնում, բա այժմ, երբ դուք եք պետք Ղարաբաղի հայ ժողովրդին` կու՞յր և խու՞լ եք։ Ու՞ր է գլորվում աշխարհը».

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *