Աշխարհը պետք է տեսնի այն 10 միլիոն հայերին, որոնք… Նվեր Մնացականյանի դիպուկ մեկ րոպեն հայերի միասնականության և արցախյան մար տերի մասին

Բարև Ձեզ։ Հայաստան համահայկական հիմնադրամը, իրականում ավելին է, քան մենք պատկերացնում ենք։ Եվ ցուցիչը հիմնադրամ հոսող փողի քանակը չէ միայն, կամ պատերազմող Հայաստան շտապող օդանավերը։

Հիմնադրամի Հայաստան խորագրի տակ այսօր ավելի մեծ բան է կուտակվում, որը Դաշտենցը կոչում է արյան կանչ։ Որեմն ինչն է խանգարում մեզ աջակցության ու սփոփանքի բոլոր նեյնիմները լսելուց հետո հայկական զարթոնքի հիմնադրամը կոչել Հայաստանի երկրորդ ռազմական բյուջե։

Եթե այս գոյամար-տը չի հուշում, որ հայության 9-րդ ալիքը պետք է դարձնել 21-րդ դարի ինքնապաշտպանության օդում ու ցամաքում, հաջորդ պատերազմը, չկասկածեք, կխժռի մեզ և օդում և ցամաքում։ Մեր իններորդ ալիքը կապիտալիզացնելու բանաձևեր շատ կլինեն։

Սակայն մինչ այդ այս բազմերես աշխարհը պետք է տեսնի մեր ռազմական բյուջեին զինվորագրված 10 միլիոն հայ՝ մի գրպանում հացի, մյուսում հրթ-իռի փող։ Այդ ժամ կտեսնեք, Հոլոքոստ տեսած Իսրայելը ինչ զեղչերով ու ում կառաջարկի իր զինանոցը։

Դուք այլ ընտրություն չեք թողնում, քանի որ այս աշխարհի բոլոր շահերից մեզ թողել եք միայն հայրենիքի շահը, ուրիշը չկա․ էս էլ մեր ներքին տզրուկների համար, որ չգիտես ում արյան հոտից են գրգռվել․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան

Տեսանյութը ստորև`

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *