Նշենք, որ ՌԴ-ի Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը 2 օր է, ինչ Արցախում է գտնվում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր
Վիտալի Միլոնովին սև ցուցակ է ներառել Բաքվի հետ չհամաձայնեցված ձևով Լեռնային Ղարաբաղ ժամանելու համար, հայտնել էր «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ադրբեջանի արտգործնախարարությունից
հաղորդել էին, թե, իբր պատգամավորի այս քայլը չի համապատասխանում «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման հետ»։ Ռուսաստանի
Դաշնության պետդումայի պատգամավորը՝ Վիտալի Միլոնովը, ով այժմ գտնվում է Արցախի Հանրապետությունում, նոր գրառում է կատարել. Նա մասնավորապես ասել է. «Ալիևը և Էրդողանը իրենց անօդաչու սարքերով կարող են ինձ էլ հшր վшծ
հասցնել, ես Ստեփանակերտից չեմ փախչելու, ինձ իրենց սև ցուցակը հետաքրքիր չէ։ Սակայն ինձ ուրիշ հարց է հետաքրքրում. Ո՞նց են նրանք շարունակելու ապրել, երբ իրենց ողջ ձեռքերը երեխաների Ու խաղաղ բնակիչների шր յшն մեջ են, ինչպե՞ս…»