Հա, էս նկարի գեշ տղեն ես եմ… Հայ զինվորի հուզիչ նամակը` գրված Ապրիլյան պատերազմի օրերին և առավել արդիական, քան երբևէ…Այն շատ բան կփոխի ձեր կյանքում

Նարեկ Մանուկյանը գրում է. Հա, էս նկարի գեշ տղեն ես եմ: Երբ ծառայության ժամանակ իմացա, որ News.am-ը նկար ա քցել ցանկանում էի տեսնեի` ինչ նկար ա: Հետո տեսա, ասում էի էդ նկարը բիծ ա իմ կյանքում :Դ բոմժավարի, կեղտոտ շորերով, յաբախտի միհատ անկապ կասկա գանգիս դրած, մտածում էի` էդ նկարը ով տենա ինձանից յան ա տալու :Դ

Այժմ ես ինքս եմ իմ ձեռով քցել էս նկարը: էս վիճակից հետո ապրելը դզում ա: Մինչև վերջ կարդացեք, որ չմտածեք ստեղ ռեկլամ կա: ՈՒզում ա անցնի երկու տարի, թե ութսուն, Չի լինի մի նենց տարի, որ ապրիլի երկուսը չհիշվի: Էդ բառից բուն իմաստով ապրած կինո ա: Ապրիլի մեկի գիշերը գլուխը բարձին դնելուց ոչ մեկ էլ չէր մտածի որ մյուս բարձին դնելը մի երեք ամիս հետո ա լինելու:

Դե, կինոն կմնա կուլիսների հետևում, ՈՒ սաղ խորիմաստ թվացող զզվցնող ստատուսներից
կասեմ մենակ մեկը, Հանգիստ քնել կարանալը, գլուխը բարձին դնելը, Գլխիդ վերևը ծածկ ունենալը, էդ ոչ թե նոռմալ ա, ոչ թե լավ ա, այլ իսկական շռայլություն ա:

Գնահատեք ամեն ինչ… կյանքի լավը էն ա, որ ինքը հա ցույց ա տալիս, որ ավելի վատ միշտ էլ կարա լինի: Ինքը սովորացնում ա: Դու սովորելու հետ սեր չունես: Քիչ փնթնփնթա: Որ դու մտածես քո հետ կատարվածը ամենավատն ա, տենց դու քո ձեռով մա հվանդ վկայականն ես ստորագրում : Տենց ապրել չի լինի:

Միշտ պետք ա մտածել, որ ամենավատը դեռ առջևում ա: Եթե սրան չդիմանաս, էլ հետո ի՞նչ պետք ա անես: Կային շատ կյանքեր, որ էլ չկան,
Ու էդ կյանքերի չլինելու գնով հիմա լիքը կյանքեր հնարավորություն ունեն շռայլորեն գլուխը բարձին դնեն ու վայելեն, բայց էդքանից հետո լիքը մարդկանց ուղեղում դեռ կան փտած բջիջներ ,որ էդքանը չհասկանալով, Մի հատ սըթից պատճառից հիասթափվում են կյանքից, երես են թեքում, հոգնում են ապրելուց:

Երբեք էլ չգիտես, քնես զարթնես ինչ կլինի,
Մի օր կզարթնես եը ունեցածդ թանկ մարդկանցից մեկը կմոռանա զարթնելը, Մի օր էլ դու կքնես ու չես հիշի զարթնելու մասին, Իսկ մինչև էդ, հիմիկվանից սկսի կյանքին սիրելը, Մի սպասի, որ կյանքը ստիպի էդ: Կյանքը խելոք սովորացնել չունի, ինքը Ձեռիցդ վերցնում ա, նոր հասկանում ես ինչ ունեիր, ինչ ես կորցրել:

Բայց ամենից առաջ հասկացնում ա, որ ամենամեծ բանը որ չունեիր, էդ խելքդ էր: News.Am-ից ու մնացածներից էլ մենակ լավ նորություններ տենանք բանակի, զինվորների ու առաջնագծի մասին:
Բարի, Անփորձանք ու խաղաղ ծառայություն զինվորներին: Եթե էդ կա, մեզանից շատտ քիչ բան ա պահանջվում, Ընդամենը գիտակցելը:

Ուղղակի զզվելի ա էն, որ մի քանի մարդկանց համար ուղղակի ապրելը երազանք էր, ուղղակի ապրելը, իսկ ով որ անհոգ ապրում ա, շտոտը վիձիծե լի “Հոգնել” ա կյանքից: Անշնորհակալ, թուլամորթ մոլախոտի մտածելակերպ: Հայ զինվոր Նարեկ Մանուկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *